Թուրք պրոֆեսորին սպանել է «սատանայի շունչը»
Կանադայում բնակվող թուրք պրոֆեսոր Ռամազան Գենջայը Կոլումբիայում առեղծվածային հանգամանքներում մահացել է։ Ոստիկանությունում կասկածում են, որ նրան թունավորել են «սատանայի շնչով»։
Hurriet-ը հայտնում է, որ Գենջայը դեկտեմբերի 6-ին անհետ կորել է կոլումբիական Մեդելին քաղաքում։ Նրա մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 24-ին, քաղաքամերձ շրջանում՝ գետի ափին։ Բժիշկները հաստատել են, որ այն Գենջայի դին է։
Տեղի լրատվամիջոցերը հայտնում են, որ ոստիկանությունում կասկածում են, որ Գենջայի սննդի կամ ըմպելիքի հետ սկոպոլամին են խառնել։ Սկոպոլամինը դեղամիջոց է, որը մարդուն զրկում է կամքի ազատությունից, եւ Կոլումբիայում օգտագործվում է գողերի կողմից։ Այն հայտնի է նաեւ «սատանայի շունչ» անունով եւ համարվում է ամենավտանգավոր թմրամիջոցն աշխարհում։
Պրոֆեսորին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 6-ին Մեդելինի սալսայի ակումբում անհայտ անձանց խմբի հետ։ Նրա անձնական իրերն ու անձնագիրը գտնվել են հյուրանոցի համարում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել