Ցտեսություն, թախիծ (մաս 10-րդ)
,, Տարիքը խելացի ու շնորհքով մարդուն ավելի է քաղցրացնում, հիմարին ու անշնորհքին ավելի է դառնացնում,, ( Տատիս ասույթներից):
Միսիս Քլաուդիա Պիրսը իմ տարեց բուժառուներից է - 80-ին մոտ գիտնական, ռադիոֆիզիկոս, պրոֆեսոր, այժմ - թոշակառու: Տրամադրության անբավարարության հետ կապված խնդիրներ ունի: Հիմա հոգեվիճակն անհամեմատ բարվոք է: Մի անգամ ասաց.,, Պատկերացնում եք, այս տարիքում ավելի շատ հաճոյախոսություններ են անում, քան այն ժամանակ, երբ երիտասարդ էի - ամբողջապես խորասուզված իմ դասախոսությունների, գիտափորձերի, ուսանողների աշխարհի մեջ: Կարծես հիմա եմ միայն ժամանակ գտնում ինքս ինձնով զբաղվելու համար...,, ( գեղեցիկ ժպտում է ): Միսիս Պիրսը խոսում էր, հետն էլ ցուցադրում իր լուսանկարների մեծ ալբոմը: Երիտասարդ, խրոխտ, կամային կին, մի քիչ խոշոր դիմագծերով, հետն էլ, կարծես, կանացի հմայքները դիտմամբ սքողած, անշպար, անփույթ, անշքեղ հագուկապով - ճիշտ կինոբեմադրիչ Տատյանա Լիոզնովայի ոճի: Այժմ արդեն մոտենում է 8-րդ տասնամյակին. ամեն անգամ տեսնում եմ նրբաճաշակ հագնված, մազերը միշտ էլեգանտ հարդարած, դեմքը - մշակված, և ավելի շատ նմանվում է նախկին կինոաստղի, քան ռադիոֆիզիկայի դասախոսի: Զուգահեռներ եմ տանում հայ տարեցների հետ: Հիշում եմ, մեր երեխա ժամանակ, երբ լսում էինք - միջին տարիքի այսինչ տղամարդը մահացել է, մարդիկ ասում էին.,, Դե, արդեն մեծ էր, բիձա - մարդ էր,, , կամ , նույնը 50-անց մի կնոջ մասին, էլի ասում էին.,, Դե, էլ նրա ապրելն ինչի էր պետք ?,, :
Տարեցների մոտ դեպրեսիայի առաջացման հոգեբանական շարժառիթները բազմաթիվ են, բայց բոլորն էլ ծնվում են առնվազն երկու գլխավոր դրդապատճառից:
Առաջինը - կյանքը անլիարժեք, ապարդյուն, կիսատ-պռատ , սխալներով ու կորուստներով ապրած լինելու ցավագին զգացումն է, որը շատ դեպքերում սրվում է 60-65 տարեկանից հետո: Մի ժամանակ հաճախ կարելի էր լսել, թվում է ուշացած կամ անտեղի մորմոքներ: ,, Այ, եթե պատերազմը չլիներ, ես էլ մի կրթության, մի գործի, մի դիրքի հասած կլինեի, այսպես չէի մնա...,, ,- ասում էր մի հարգարժան հայ պապիկ : ,,Ախ, ինչ ասեմ իմ մորը, որ սիրտս հովանա. մի մատ երեխա էի - մարդի տվեց, էն էլ ում ! - ընկած-ելած տղամարդու, ու ամբողջ կյանքս գերի մնացի, մինչև հիմա էլ գերի եմ,,- դառնաղի խոստովանում էր մի տատիկ : ,,Այ, եթե որբ չլինեի...,, , ,,եթե ամուսնությունս հաջող լիներ...,, , ,,եթե ծնողներս կողմնապահություն չանեին, երեխաներից մեկին շատ չսիրեին, մյուսին - քիչ...,, , ,, եթե մեր երկիրն էլ չքանդեին...,, , ,,եթե մենք էլ շուտ Ամերիկա եկած լինեինք...,, , ,,եթե իմ ուսին էլ ղուշ նստեր...,, , եթե, եթե և այսպես շարունակ - լուսաբացից լուսաբաց ... Այս մտայնության մեջ տարեց մարդու հոգեաշխարհում ձևավորվում է մի տեսակ արատավոր օղակ. շարունակ անցյալի մորմոքներով ապրելը խորացնում է դեպրեսիան, դեպրեսիան էլ իր հերթին ,,ջրի երես է հանում,, և թարմացնում անցյալի միայն տխուր հիշողությունները, լոկ կորստի ցավը, ապրած օրերի դառնությունը . ամենը միայն սև ու մռայլ գույներով, այն աստիճան, որ մարդուն կարող է թվալ, թե որևէ ուրախ ու անհոգ օր չի տեսել իր կյանքում: Այս հոգեվիճակը հրաշալի է արտահայտել մեր մեծ բանաստեղծը.
Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում,
Էնքան տըրտում կորած լավերն իմ սըրտում ...
Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին -
Երբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում:
Տարեցների մոտ դեպրեսիայի առաջացման 2-րդ գլխավոր դրդապատճառն այն է, որ մարդուն թվում է, թե ինքը բավարար չափով հարգված, սիրված կամ գնահատված չէ ներկա կյանքի մեջ: Որ ինքը ,,ավելորդ մեկն է,, , պետք չէ որևէ մեկին, քանզի ուժը պակասել է , հմայքը - անհետացել, գեղեցկությունն ու թարմությունը խամրել են, գիտելիքները - հնացել, խոսքն ու խրատն էլ դարձել են ձանձրալի կամ նույնիսկ ծիծաղելի շրջապատի համար: Դեպրեսիայի առաջացման նյարդա-կենսաբանական մեխանիզմներին կանդրադառնանք ավելի ուշ: Հիմա ցանկանում եմ միանգամից անցնել հոգեբանական ,,խորհուրդ-դեղատոմսերին,, , որոնք համապարփակ են ( գրեթե բոլորի համար ) և հատկապես ազդեցիկ - տարեց անձանց շրջանում: ՈՒրեմն, մեկընդմիշտ իմացեք.
1. Ինչ որ ապրել եք - ճիշտ եք ապրել, ինչ որ արել, կամ չեք արել, ում հետ որ նստել-վեր եք կացել, սիրել եք, թե ատել - իրավացի եք եղել, որովհետև դուք ապրել եք ձեր (!), այլ ոչ թե ուրիշի կյանքը. անցել եք միակ ճշմարիտ, միայն ձեզ հասկանալի, շատ առումներով հետաքրքիր, երբեմն էլ - հերոսական ձեր ուղին:
2. Ձեզ պատուհասած ձախորդությունների, կորուստների կամ անձնական աղետների համար դուք մեղավոր չեք, ուրեմն և պատասխանատու չեք, եթե սթափ նայեք, կհամոզվեք, որ ամեն ինչ արել եք, որ դուք և ձեր հարազատները ապրեն փոքրիշատե խաղաղ, մարդավայել կյանքով:
3. Հաճախ չեք էլ պատկերացնում, թե ինչպիսի (!) գերմարդկային, գերբնական ջանքերով եք դիմադրել կյանքի հարվածներին: Հետևապես, եթե եկել-հասել եք այս օրվան, ուրեմն դուք զոհ չեք, բախտի խաղալիք չեք. ապրել եք, համբերել ու հաղթել : Հաղթում է նա, ով կարողանում է համբերել. համբերությունն է երկարացնում մարդու կյանքը :
4.Այսօրվանից պետք է կտրուկ փոխել վարքագիծը. ինչքան շատ ժպտաք, ինչքան քիչ խոսեք հիվանդություններից - շաքարից ու ճնշումից, պրոստատից ու միոմայից, ինչքան ձեզ ուրախ պահեք, այնքան ձեր որդիները կսիրեն ձեզ, թոռները հիացմունքով կպտտվեն ձեր շուրջը: Ձեր թոռնիկին պատմած մի գեղեցիկ հեքիաթը շատ ավելի արժեքավոր է, քան թանկարժեք նյութեղեն նվերները:
5. Եթե որևէ մեկը ձեզ տեսնելիս ասում է .,, Վայ, այս ինչքան ես նիհարել, հո հիվանդ չես ?,, կամ ,, Գիտես, ? Մարգոն էլ էր հիվանդանոցում պառկած, նոր է դուրս գրվել,, կամ,, Էս ինչ է ?, քո գլխին էլ մազ չի մնացել ?,, ... և այս բնույթի ռամիկ խոսքեր, ապա 2-րդ անգամ նրան տեսնելիս ճանապարհը շեղեք: Եվ, ընդհանրապես, թույլ մի տվեք որևէ մեկը ձեր առողջությամբ հետաքրքրվի: ՈՒրիշի առողջությամբ հետաքրքրվելը անքաղաքավարություն է :
6. Արդեն նշել եմ, որ պետք է հրաժարվել սև, մռայլ գույներից և նախընտրել վառ, գունեղ զգեստները :
7. Սիրելու, հմայվելու, զարմանալու, հափշտակվելու, կյանքն ըմբոշխնելու համար տարիքային սահմանափակումներ չկան :
Շարունակությունը - հաջորդիվ


















































Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Ամենամեծ անբարոյականությունը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...