Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերը Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Ուրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերըՓրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըՌուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունիցՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողովԽուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանըԻնչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. Պապիկյան
Աշխարհ

2018 թվականին Թրամփի «արարքները»

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ

Չնայած ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ անմիջական դաշնակիցների բողոքներին, այս տարվա մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի է ունեցել ԱՄՆ դեսապանատան բացման հանդիսավոր արարողությունը: Թրամփն անձամբ չի մասնակցել, բայց արարողությանը հետեւել է հեռուստակամուրջով: Սակայն պատվիրակության կազմում էին նրա դուստրը՝ Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները: Դիվանագիտական առաքելության բացումը նվիրվել է Իսրայելի հիմնադրման 70-ամյակին:

Երուսաղեմի հարավային հատվածում Արնոն շրջանում դեսպանատան նոր շենքը դեռեւս մինչեւ վերջ կառուցված չէ: Առայժմ այնտեղ կաշխատեն միայն դեսպանը եւ մի քանի դիվանագետներ: Թել Ավիվում դեսպանատան հին շենքը ամրագրված կմնա ԱՄՆ դիվանագիտական առաքելության ներքո:

Դեսպանատան բացումն ընթացել է Գազայի հատվածում սահմանին պաղեստինցիների բողոքի ակցիաների ֆոնին: Ցուցարարներն անվադողեր էին այրում եւ սահմանի այն կողմ քարեր նետում ու բռնկվող ռումբեր: Իսրայելական կողմից գործում էին դիպուկահարները: Մեկ օրում զոհվել է բողոքի ցույցերի առնվազն 55 մասնակից, 2700 մարդ օգնության է դիմել:

Իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը

Այս տարվա մայիսին Թրամփը հայտարարել էր իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Թրամփն այս համաձայնագիրը հաճախ է «աղետ» անվանել: Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը: Ուշագրավ է, որ դրանից մեկ շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ապացույցներ» էր ներկայացրել, որ Իրանը շարունակում է միջուկային սպառազինության մշակումը:

ՀՀԳԾ անդամ եվրոպական երկրների առաջնորդները փորձել են Թրամփին համոզել համաձայնագրից դուրս չգալ: Երկու շաբաթվա ընթացքում Վաշինգթոն են այցելել Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը: Եվրոպական ջանքերի բարձրակետն էր Էմանուել Մակրոնի ծրագիրը, որը նախատեսում էր իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երկարաժամկետ ապահովման նոր համաձայնություն, Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակում եւ տարածաշրջանային հարցերի քննարկում, այդ թվում՝ նաեւ Մերձավոր Արեւելքի երկրների եւ Ռուսաստանի մասնակցությամբ, ՀՀԳԾ պահպանման դեպքում: Չնայած 2 նախագահների բարեկամական հարաբերություններին, Մակրոնին չէր հաջողվել Թրամփին համոզել:

ԱՄՆ-ն պատժամիջոցները վերականգնել էր 2 փուլով: Պատժամիջոցների վերջին փաթեթը, որը վերաբերում էր Իրանի նավթագազային հատվածին, վերականգնվել է նոյեմբերի սկզբին:

Հիմա համաձայնագրի մյուս անդամները փորձում են այն պահպանել առանց ԱՄՆ-ի, սակայն դա դժվարանում է, քանի որ ամերիկյան պատժամիջոցները արտատարածքային բնույթ ունեն, այսինքն՝ տարածվում են այն երկրների, ընկերությունների եւ ֆիզիկական անձանց վրա, որոնք Իրանի հետ կաշխատեն այն ոլորտներում, որոնց վրա ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել: Իրանն իր հերթին հայտարարում է, որ համաձայնագրից դուրս կգա, եթե մնացյալ անդամները չապահովեն իրենց պարտավորությունների կատարումը:

Չինաստանի հետ առեւտրային պատերազմը

Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս քննադատել էր Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները՝ դրանք ամերիկացիների հանդեպ անարդարացի համարելով: Նա Չինաստանին մեղադրել էր մտավոր սեփականության գողության եւ անարդար առեւտրային քաղաքականություն վարելու համար:

2018 թվականի մարտին ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի՝ Չինաստանի կողմից մտավոր սեփականության գողության հարցով քննության արդյունքներով պարզվել է, որ Չինաստանն օգտագործում է խտրական պրակտիկա, որը վնաս է հասցնում ամերիկյան առեւտրին: Մարտի 22-ին Դոնալդ Թրամփը կարգադրել էր պատրաստել եւ հրապարակել մաքսատուրքերի ցուցակը, որոնք պետք է բարձրացվեին քննության արդյունքների հետ կապված, ինչպես նաեւ նախաձեռնել հայտնաբերված փաստերի քննություն ԱՀԿ շրջանակում եւ միջոցառումներ որոշել, որոնք կվերաբերեին ԱՄՆ տնտեսության ռազմավարական ճյուղերում Չինաստանի ներդրումների սահմանափակումներին:

Ապրիլի սկզբին թողարկվել էր Չինաստանից ներմուծվող մոտ 1300 ապրանքների ցուցակը, որոնց մաքասատուրքը պետք է աճեր 25 տոկոսով: Ցուցակը ներառում էր տարբեր ապրանքներ՝ էլեկտրոնիկա, օդանավերի պահեստամասեր, արբանյակներ, բժշկական ապրանքներ, սարքավերում եւ այլն. Չինաստանից ԱՄՆ ներմուծման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 50 մլրդ դոլար:

Չինաստանն ապրիլի 1-ին պատասխանել էր ամերիկացիների գործողություններին՝ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով ԱՄՆ-ից ներմուծվող մսի, մրգերի եւ այլ ապրանքների վրա: Մասնավորապես՝ խոզի մսի մթերքների եւ ալյումինի ջարդոնի համար սահմանվել էր 25 տոկոսի տուրք, շուրջ 120 տարբեր ապրանքների համար (ընկույզից խնձոր ու հատապտուղ)՝ 15 տոկոս: ԱՄՆ-ից Չինաստան նման ապրանքների ներմուծումը 2017-ին կազմել էր 3 մլրդ դոլար:

2018 թվականի հունիսի 15-ին հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ ԱՄՆ նախագահը պատրաստում է Չինաստանից ներմուծվող 50 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մի շարք ապրանքների համար 25 տոկոսի մաքսատուրքի սահմանում: Մաքսատուրքերի սահմանումը պատճառաբանվել էր ինչպես ամերիկացի արտադրողի պաշտպանությամբ, այնպես էլ մտավոր իրավունքների խախտման մեջ Չինաստանին ուղղված մեղադրանքներով:

2018 թվականի հուլիսի 6-ին առեւտրային պատերազմը հանգեցրել էր նրան, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն մաքսատուրքեր էին սահմանել 68 մլրդ դոլար ապրանքի վրա:

2018-ի օգոստոսի 8-ին Չինաստանի Պետական խորհրդին առընթեր Մաքսատուրքերի հարցերով կոմիտեն որոշում էր ընդունել 2018 թվականի օգոստոսի 23-ից մոտ 16 մլրդ ընդհանուր արժեքով ամերիկյան ապրանքների համար 25 տոկոսի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին:

Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ն Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոսի մաքսատուրքեր էր սահմանել, ցուցակի մեջ էր հայտնվել 16 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 279 անուն չինական արտադրանք:

Արդյունքում ի՞նչ ստացվեց, հարց է հնչեցնում Projetc Syndicate-ը: Եթե մեկ տարի առաջ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Չինաստանի տնտեսություններն ու շուկաները բուռն աճում էին, այսօր ֆինանսական շուկաները համակված են խորը անկայունությամբ, Չինաստանում եւ Եվրոպայում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են, Ամերիկայում սկսում է անդրադառնալ տոկոսադրույքների մեծացումը: «Ինչպիսի՞ն են 2019-ին ամերիկա-չինական հարաբերությունների հեռանկարները: Բացառված չէ, որ մարտին երկկողմ առեւտրի դեֆիցիտի կրճատման մասին համաձայնագիր հայտնվի, ինչպես նաեւ ներմուծման հարցով որոշումներ, որոնք Չինաստանը կընդունի դրա գործնական իրականացման համար: Այս պահին հնարավոր է նաեւ մաքսատուրքերի նվազեցման մասին համաձայնագրի կնքումը, չնայած դրա բարդության պատճառով գործընթացը կարող է ձգձգվել»:

Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումն անցկացվեց Սինգապուրում՝ Սենտոս կղզու Capella հյուրանոցում: Հանդիպումը սկսվել էր ձեռքսեղմումից եւ փոխադարձ ողջույններից:

Այսպես, ԱՄՆ առաջնորդը վստահեցրել էր, որ երկու երկրները հրաշալի հարաբերություններ կունենան, իսկ Կիմ Չեն Ընը դժգոհել էր բարդություններից եւ խոչընդոտներից, որոնք նրան խանգարում էին գագաթաժողովին հայտնվել, բայց որոնք «հնարավոր եղավ հաղթահարել՝ այստեղ գտնվելու համար»

Դեմ առ դեմ հանդիպումը մոտ 40 րոպե տեւեց: Թրամփն այն «շատ-շատ լավն» անվանեց: Եւս 1,5 ժամ տեւեց ընդլայնված ձեւաչափով հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով երկու երկրների առաջնորդները հռչակագիր ստորագրեցին: Ստորագրված համաձայանգրում 4 կետ կա: Առաջինը վերաբերում է երկու երկրների երկխոսության շարունակմանը: Երկրորդը՝ թերակղզում խաղաղության հաստամանը, ինչի համար երկու երկրները բոլոր անհրաժեշտ ջանքները կգործադրեն:

3-րդ կետում նշվում է Փհանմունջոմում կնքված համաձայնագրի կարեւորությունը, որը նվիրված է թերակղզու զինաթափման գործընթացին:

4-րդ կետում նշվում է Կորեական պատերազմի տարիներին (1950–1953) ռազմագերիների եւ անհետ կորածների որոնման եւ մնացորդների նույնականացման վերաբերյալ պայմանավորվածություններին:

Հանդիպումից հետո Թրամփը Կիմին ներբողներ էր երգում՝ պնդելով, որ «նրանք սիրահարվել են միմյանց»: Սակայն հետո իրավիճակը փակուղի մտավ: Կողմերից յուրաքանչյուրը սպասում է, թե ով կանի առաջին քայլը: Թեեւ Փհենյանն ապամոնտաժեց մի քանի միջուկային փորձադաշտեր, ԱՄՆ հատուկ ծառայությունները հաղորդել էին, որ նա շարունակում է իր միջուկային գործունեությունը:

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պատժամիջոցների մեղմացում է ակնկալում, սակայն Վաշինգթոնը բազմիս հայտարարել է, որ մինչեւ ամբողջական ապամիջուկայնացում չլինի, նա չի գնա այդ քայլին:

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Վերջում Թրամփն իր դաշնակիցներին ապշեցրեց Սիրիայից զորքերի դուրսբերման մասին անսպասելի որոշումով՝ ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին հայտարարելով:

Նրա դաշնակիցները չհամաձայնեցին այդ պնդմանը: Սակայն, նրանց կարծիքն, ըստ ամենայնի, Թրամփին չի հուզում: Նա կարծում է, որ ժամանակն է, որ մյուս անդամներն ակտիվացնեն իրենց ջանքները եւ ոչնչացնեն ահաբեկիչների օջախները:

Սիրիայից հեռանալու նրա որոշումը Վաշինգթոնում շատերի կողմից չընդունվեց, այդ թվում սեփական վարչակազմի որոշ անդամների: Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի եւ միջազգային կոալիցիայի ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով հատուկ դեսպանորդ Բրեթ Մաքգերկի հրաժարականները, գոնե մասամբ, կապված էին Սիրիայի հետ:

Հետաքրքիր է, որ մինչ որոշման մասին հայտարարելը, Թրամփը զրուցում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից հետո, Թրամփը նորից հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ:

Թրամփը չէր հաղորդել խոսակցության մանրամասները, բայց Թվիթերում գրել էր, որ նա եւ Թուրքիայի նախագահը քննարկել են ԻՊ հետ կապված իրավիճակը, առեւտուրը եւ Էրդողանը վճռականորեն հավաստիացրել է նրան, որ արմատախիլ կանի այն, ինչ Սիրիայում մնացել է ԻՊ-ից:

Ըստ՝ ՌԲԿ-ի, BBC-ի, Carnegi.ru-ի, «Ինոսմի»-ի, «Ամերիկայի ձայնի», DW-ի