Գողը թալանել է տունը եւ զոհին համոզել իրեն տուն տանել
Գողը «մաքրել» է տունը, իսկ երբ տանտերը բռնել է նրան հանցանքի վայրում, խնդրել է իրեն տուն տանել՝ հայտարարելով, որ ուղղակի հասցեն է շփոթել։
USA.one-ը հայտնում է, որ 35-ամյա Դերեկ Թարբոքսը ներխուժել է ուրիշի տուն։ Հավաքելով թանկարժեք իրերը՝ նա ցնցուղ է ընդունել, կերել, փոխել է հագուստը եւ նստել հեռուստացույց դիտելու։ Այդ ժամանակ եկել է տանտերը։
Թարբոքսն իրեն չի կորցրել եւ միանգամից հայտարարել է, որ ցավալի սխալ է տեղի ունեցել՝ ինքը համոզված էր, որ այդ տանն իր ընկերն է ապրում։ Անկոչ հյուրն այնքան համոզիչ է խոսել, որ տանտերը նրան հավատացել է։ Դրանից հետո գողը խնդրել է իրեն հարեւան քաղաք՝ տուն տանել, ինչը եւ արել է միամիտ տուժողը։ Միայն տուն վերադառնալուց հետո է տղամարդը հասկացել, որ իրեն թալանել են՝ կորել են թանկարժեք իրերն ու հագուստը։
Ոստիկանությունում պատմածն այնքան անհավանական էր, որ ոստիկաններին թվացել է, թե իրենց ծաղրում են։ Սակայն տուժողը կատակելու տրամադրություն չուներ, ոստիկանությունը վերցրել է նրա դիմումը։ Եվ դեկտեմբերի 26-ին ճարպիկ գողը ձերբակալվել է։ Դերեկ Թարբոքսին ուրիշի տուն մտնելու, գողության եւ այլ իրավախախտումների մեղադրանքներ են ներկայացվել։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել