Ճապոնիայում երկու հանցագործի մահապատժի են ենթարկել
Ճապոնիայում Օսակայի բանտում երկրի արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով կախաղան են բարձրացվել մահապատժի դատապարտված երկու հանցագործ: Առայժմ չեն հրապարակվում նրանց անունները եւ այլ մանրամասներ, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Սինձո Աբեի ներկայիս կառավարության օրոք արդեն ի կատար է ածվում 36-րդ մահապատիժը: Մասնավորապես՝ Ճապոնիայում անցած հուլիսին կախաղան էին բարձրացվել «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի 13 գրոհայիններ եւ ղեկավարներ, ներառյալ դրա հիմնադիր Տիձուո Մացումոտոն, որը հայտնի է Սյոկո Ասահարա անունով: Նրանք մահապատժի էին դատապարտվել սպանությունների շարքի կազմակերպման համար, ներառյալ 1995 թվականի մարտին Տոկիոյի մետրոյում գազային հարձակումը, երբ զոհվել էր 13 մարդ:
Ճապոնական փաստաբանների ասոցիացիան պահանջում է երկրում մահապատժի վերացում եւ այն ցմահ ազատազրկմամբ փոխարինում: Կախաղան հանելու դատավճիռներն իրականացվում են միայն երկրի արդարադատության նախարարի գրավոր հրամանից հետո:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել