Թրամփն առաջարկել է կրճատել օտար պետություններին տրամադրվող ֆինանսական օգնության չափը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է 28%-ով կրճատել ամեն տարի ԱՄՆ կողմից այլ պետություններին տրամադրվող ֆինանսական օգնության չափը: Բացի այդ, 70-ամյա հանրապետականն առաջարկել է կրճատել ՄԱԿ-ին, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված ու մշակութային փոխանակման ծրագրերի ֆինանսավորումը:
Ինչպես նշում է Reuters-ը, միևնույն ժամանակ Թրամփը չի կրճատել անվտանգության ապահովման նպատակով Իսրայելին հատկացվող ֆինանսական օգնության չափը՝ 3.1 մլրդ դոլար:
Աղբյուրը նկատում է, որ Թրամփի առաջարկը կարող է ոչ միանշանակ ընդունվել Կոնգրեսում: Չի բացառվում, որ ԱՄՆ պետդեպին և Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) տրամադրվող գումարների ծավալի կրճատմանը վերաբերող առաջարկի որոշ կետեր կմերժվեն կոնգրեսականների կողմից: Մինչդեռ Պետդեպն ու USAID-ն այդ ֆինանսավորման միջոցով աշխարհում պայքարում են աղքատության դեմ, իրականացնում են կարևոր առողջապահական, մշակութային ծրագրեր, պայքարում են մարդու իրավունքների համար:
Ընդհանուր առմամբ, Սպիտակ տունն առաջարկում է Պետդեպին ու USAID-ին միասին 25.6 մլրդ դոլար հատկացնել, ինչը 28%-ով քիչ է անցած տարվա ցուցանիշից:
«Եկել է ամերիկացիների անվտանգությունն ու բարեկեցությունն առաջին տեղում դնելու և մյուսներին մի քայլ հետ կանգնել խնդրելու ժամանակը»,-մեկնաբանել է Թրամփն իր որոշումը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...