Միացյալ Նահանգների գլխավոր տոնածառը կմնա առանց լուսավորության՝ կառավարության աշխատանքի կասեցման պատճառով
ԱՄՆ գլխավոր տոնածառը, որը գտնվում է Սպիտակ տան դիմացի մեծ այգում, կմնա առանց լուսավորության՝ կառավարության աշխատանքի կասեցման պատճառով: Այս մասին կիրակի հաղորդել է The Hill--թերթը`վկայակոչելով Ազգային զբոսայգու ծառայությանը:
Ինչպես պարզաբանել է թերթը, կառավարության աշխատանքի մասնակի կասեցումը բարդացրել է տոնածառի վրա էլեկտրական լուսաշղթայի վերանորոգումը, որը վնասվել էր անցյալ ուրբաթ ծառը բարձրացած անհայտ անձի կողմից:
Ոստիկանության խոսքերով, նա գտնվելիս է եղել «էմոցիոնալ խանգարման» վիճակում: Հասարակական կարգի պահապանները կարողացել են նրան համոզել ծառից իջնել, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց՝ հոգեբուժական փորձաքննության, հաղորդում է ТАСС-ը:
«Կառավարության աշխատանքի մասնակի կասեցման ընթացքում Սպիտակ տան այցելուների համար կենտրոնը եւ տոնածառի հրապարակը փակվելու են», - ասված է Ազգային զբոսայգու ծառայության հայտարարության մեջ:
Սպիտակ տան տոնածառի լույսերը վառվեցին նոյեմբերի 28-ին՝ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Նրա հետ միասին արարողությանը մասնակցեցին առաջին տիկին Մելանիան եւ ԱՄՆ նախագահի երեխաները: Սպիտակ տան տվյալների համաձայն, 8,5մ բարձրության կապույտ տոնածառի վրա էլեկտրական կապույտ լուսաշղթայի ընդհանուր երկարությունը գրեթե 7 կմ է:
Երկրի հիմնական տոնածառի վրա լույսեր վառելու ավանդույթը դրվել է 1923 թվականին՝ Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Քելվին Քուլինջի կողմից: Այդ ժամանակից ի վեր, այն երբեք չի խախտվել:

















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել