Որ տարածաշրջաններում է հնարավոր համաշխարհային պատերազմի սկսվելը
Ամերիկյան The National Interest վերլուծական պարբերականը նշել է այն տարածաշրջանները, որտեղ 2019 թվականին կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը, հայտնում է RT-ն:
Դրանց թվում են Հարավ-Չինական ծովը: Հոդվածի հեղինակ Ռոբերտ Ֆարլիի կարծիքով ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների վատթարացումից կախված նրանց կոնֆլիկտը կարող է դուրս գալ տնտեսական պատժամիջոցների եւ սակագների մասին վեճերի շրջանակից:
Լրագրողը պատերազմ սկսվելու մյուս հավանական վայրն է համարում Ուկրաինան՝ հիշատակելով Կերչի նեղուցում վերջերս տեղի ունեցած միջադեպը: Ընդ որում՝ նա կարծում է, որ Ռուսաստանը հազիվ թե շահագրգռված լինի Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ «ստատուս քվոյի խախտմամբ»:
«Հաշվի առնելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պահպանվող լարվածությունը՝ նույնիսկ փոքր ցնցումը կարող է խախտել փխրուն հաշվեկշիռը, որը պահպանվում է վերջին մի քանի տարիներին, եւ Արեւելյան Եվրոպան նետել քաոսի մեջ»,- նախազգուշացնում է Ֆարլին:
Երրորդ «թեժ» տրածաշրջանը Պարսից ծոցն է, որտեղ լարվածությունն աճում է Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման, Եմենում եւ Սիրիայում հակամարտությունների պատճառով:
Ըստ նրա՝ չորրորդ օջախը նախկինի պես Կորեական թերակղզին է, չնայած Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի քայլերին:
Ֆարլին նշում է, որ «թեժ կետեր» կարող են առաջանալ նաեւ այլ պետություններում: Նրա կարծիքով՝ մոտ ապագայում, հավանաբար, ավելի վտանգավոր կլինի, քան ոչ վաղ անցյալում:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը