Գերմանիայում օդանավն արտահերթ վայրէջք է կատարել խոհանոցում կարճ միացման պատճառով
Գերմանիայում Համբուրգի օդանավակայանում Lufthansa ավիաընկերության օդանավն արտահերթ վայրէջք է կատարել օդանավի խոհանոցում կարճ միացում տեղի ունենալուց հետո, հայտնում է Hamburger Abendblatt պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ օդանավը Դանիայի Բիլլուն քաղաքից ուղեւորվում էր գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ: Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավի անձնակազմը խոհանոցից այրուքի հոտ է զգացել, որից հետո որոշվել է արտահերթ վայրէջք կատարել:
Նշվում է, որ հրշեջ ծառայության աշխատակիցներն արագ վերացրել են օդանավի անսարքությունները:
Օդանավում կար 90 ուղեւոր, նրանցից ոչ ոք չի տուժել: Lufthansa ավիաընկերության տեղեկացմամբ՝ ուղեւորներին առաջարկվել է թռչել այլ չվերթով:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել