Բեռլինում՝ ԳՖՀ Ֆինանսների նախարարության շենքի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Պայթուցիկ սարքը պատրաստված է եղել այնպիսի նյութերից, որոնք կիրառվում են պիրոտեխնիկայում։
Բեռլին, 15 մարտի, 2017թ.։Համաձայն ոստիկանների հայտարարության՝ կասկածելի փաթեթում, որ հայտնաբերվել է ԳՖՀ ֆինանսների նախարարության մոտ, պայթուցիկ սարք է եղել։
Առաջնային հետազոտությունը ցույց է տվել, որ փաթեթում պայթուցիկ նյութ է եղել, որ օգտագործվում է պիրոտեխնիկայում։
Սարքը այնպես է եղել կառուցված, որպեսզի մեծ վնասներ հասցներ փաթեթի բացման պահին։
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը ավելի մանրամասն տեղեկություններ չի հաղորդել։ Հետաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԳՖՀ ոստիկանությունը մարտի 11-ին կանխել էր Էսսեն քաղաքի Limbecker Platz առեւտրի կենտրոնում նախապատրաստված ահաբեկչությունը։
Ոստիկանությունը բերման էր ենթարկել եւ հարցաքննել երկու կասկածյալ տղամարդկանց Օբերհաուզեն քաղաքից, սակայն նրանց ազատ էր արձակել՝ հանցանշանների բացակայության պատճառով։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...