Հունան Պողոսյանը կնշանակվի ոստիկանապետ
Ազգային Ժողովի ընտրություններին Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը կարողացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար հաղթանակ ապահովել մարզում: Եվ սա այն դեպքում, երբ Կապանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ Փաշինյանի թիմը պարտվեց անկուսակցական Գևորգ Փարսյանին: Նոի իշխանությունների թեկնածուին անգամ չօգնեց ընտրություններից առաջ Փաշինյանի այցը: Ահա այս պարտությունից հետո էր, որ Հունան Պողոսյանը նշանակվեց մարզպետ:
Փաշինյանն, իհարկե, հայտարարեց, որ Պողոսյանը պետք է նարկոտրաֆիկի դեմ պայքարի, նախկին իշխանություների մարզային կրիմինալին խեղճացնի, բայց բոլորին էլ հասկանալի էր, որ իրական նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններում պարտություն չկրելն էր:
Հունան Պողոսյանը կատարել է իր առաջ դրված խնդիրը, և Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, ընտրությունների արդյունքների հայտնի լինելուց հետո Պողոսյանը իր շրջապատում հայտնել է, որ կարճ ժամանակ անց կնշանակվի ՀՀ ոստիկանապետ: Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ նոր իշխանությունները դժգոհ են Օսիպյանից, և իր պես «ուժեղ ձեռք» է պետք համակարգը խելքի բերելու համար:
Տեղեկատվության իսկությունը ճշտելու համար փորձցինք կապ հաստատել Հունան Պողոսյանի հետ, սակայն նա մեր զանգերն անպատասխան թողեց:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը