Ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն
Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, 2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազարի:
Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների:
Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Մինչև հարցի հիմնովին կարգավորումը՝ կոմիտեն տեղեկացնում է, որ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:
Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում:
ՊԵԿ-ը միաժամանակ հայտարարում է, որ հերթերից խուսափելու նպատակով մինչև 2018թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը