Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14–ին
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի դեկտեմբերի 14–ին ժամը 16։00–ին։
Դատարանում լրագրողների հետ զրույցում Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսել։
«Եթե դատարանի կողմից քննիչի միջնորդությունը մերժվի, Արմեն Գեւորգյանը հանդես կգա հայտարարությամբ եւ բոլոր պարզաբանումները կտա»,–ասաց նա։
Պաշտպանը նշեց, որ իրենք վարույթն իրականացնող մարմնի կողմին ներկայացված միջնորդության վերաբերյալ թե գրավոր եւ թե բանավոր առարկություններ են ներկայացրել դատարանին։
«Մենք վիճարկել ենք վարույթն իրականացնող մարմնի կողմից, որպես կալանավորման պայման՝ հիմնավոր կասկածը՝ նշելով, որ առհասարակ Արմեն Գեւորգյանի առնչություն իրեն մեղսագրվող հանցագործությունների հետ։ Անդրադարձել ենք նաեւ կալանավորման հիմքերին ՝ քննություից թաքնվելուն, քննությանը խորընդոտելուն, փաստաթղթեր կեղծելուն կամ թաքցնելուն»։
Փաստաբանի պնդմամբ՝ բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ Գեւորգյանը, մնալով ազատությա մեջ կդրսեւորի պատշաճ եւ օրինակելի վարքագիծ։
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Երեկ՝ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):
Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը