«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի նշանակումը ձգձգվում է. Արսեն Թորոսյանը «պաուզան ձգելու» պատճառ ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամ-ժամ սպասվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նշանակումը։ Մրցույթում հաղթել է 3 մասնակից, ինչը նշանակում է, որ վերջնական վերդիկտը պետք է կայացնի առողջապահության նախարարը։ Հրամանը կարող էր լինել 2 օր առաջ, սակայն Արսեն Թորոսյանը «ձգում է պաուզան»։ Թեեւ պարզ է, որ նշանակելու է «իր մարդուն»՝ ԲԿ-ի տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանին, սակայն հապաղում է՝ փորձելով հասկանալ, թե որպես նախարար պահպանո՞ւմ է պաշտոնը, թե՞ ոչ։
Բանն այն է, որ համակարգի գրեթե 40 հազար աշխատակցի ղեկավար Արսեն Թորոսյանը ոչ միայն «Իմ քայլի» Կենտրոն-Նորք-Մարաշ, Էրեբունի ընտրատարածքի ռեյտինգայինների մեջ է ստացել ամենացածր ձայները (3 հազար 576), այլեւ բոլոր նախարարների մեջ՝ առաջ անցնելով միայն բնապահպանության նախարարից, որի մասին ասվում էր՝ «անգամ իրենց շենքում չեն ճանաչում»։
Ի դեպ, Արսեն Թորոսյանի շտաբի պետն է եղել նույն «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի «արտաքսված» տնօրենը՝ Գեւորգ Սիմոնյանը։ Վերջինս, հիշեցնենք, լուրջ կոնֆլիկտ էր ունեցել ԺՊ Արման Հովակիմյանի հետ եւ մեկ ամիս չաշխատած՝ հեռացել։ Ի դեպ, սա Արման Հովակիմյանի հետ կապված միակ «էկզոտիկ» պատմությունը չէ․ ըստ մեր աղբյուրների՝ նա բավականին լուրջ իրավական խնդիրների մեջ է հայտնվել նաեւ հիվանդանոցին հարակից տներից մեկի սեփականատիրոջ հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը