Եվրոպան բախվել է չորս էքզիստենցիալ փորձությունների
Եվրոպական պառակտման վտանգն այս շաբաթ զգալիորեն ավելի իրատեսական է դարձել։ ՄԻաժամանակ հայտնվել են մի քանի մարտահրավերներ ,որոնցից յուրաքանչյուրը մայրցամաքի ամենախորքային խնդիրների պատճառն ու ախտանիշն է, հայտնում է The New York Times-ը։
Բրիտանիան քայլ է արել դեպի ԵՄ-ից հեռացում, իսկ Շոտլանդիան՝ դեպի անկախացում։ Ենթադրվոււմ է, որ Նիդեռլանդներում ծայրահեղ աջերը լավ արդյունքներ կապահովեն ընտրություններում։ Միաժամանակ Նիդեռլանդների ու Թուրքիայի միջեւ լարվածությունը ստեղծում է դժվարություններ, որոնց պատճառով Եվրոպան պառակտվում է։
Այդ խնդիրներն առանձին վերցված բավական չեն Եվրոպան քանդելու համար, սակայն դրանց համագումարը կարող է անհաղթահարելի դառնալ Եվրոպայի համար։
Պարբերականը գրում է, որ Նիդեռլանդներում ծրագրված ընտրությունները ցույց կտան՝ կկարողանա արդյոք ԵՄ-ն , որտեղ այս տարի ընտրություններ են սպասվում Գերմանիայում ու Ֆրանսիայում, հաղթահարել աճող պոպուլիստական շարժումները։
Ծայրահեղ աջերը գուցեեւ չգան իշխանության, բայց իշխանության վրա ճնշումները կաճեն, հակամիգրանտային կամ եվրոպական ինտեգրումը թուլացնող պոպուլիստական քաղաքականությունը անխուսափելի կդառնա ։
Թուրքիայի ու եվրոպական կառավարությունների միջեւ աճող տարաձայնությունները նույնպես կարեւոր փորձություն են։
Թուրք չինովնիկները Եվրոպայում շրջում են ու քարոզչական հանրահավաքներ անցկացնում։ Գերմանիան ու Նիդեռլանդները արգելել են այդ հանրահավաքները ու Էրդողանը երկու երկրներին էլ մեղադրել է նացիզմի մեջ։ Այս միջադեպն ինքնին վտանգավոր չէ, սակայն ստուգատես է այն առումով, արդյոք Եվրոպան ու Թուրքիան կկարողանան իրար հետ լեզու գտնել։
ՄԻաժամանակ բրիտանական խորհրդարանը հաստատել է օրինագիծը, որը վարչապետ Թերեզա Մեյին թույլ է տալիս պաշտոնապես գործարկել ԵՄ կազմից երկրի հեռանալու գործընթացը։ «Բրեքսիթը» մեծ հարված կհասցնի թե բրիտանական տնտեսությանը, թե եվրոպական միասնությանը։ «Բրեքսիթը» շատերի համար դարձավ ապացույց, որ շոտլանդացի ու անգլիացի ընտրողները տարբեր պատկերացում ունեն երկրի ապագայի մասին։ Հիմա շոտլանդացիները փորձում են համաձայնեցնել անկախացման մասին երկրորդ հանրաքվեի անցկացումը։
Բրիտանիան կարող է պառակտվել, չնայած նման հավանականության մասին դեռ վաղ է խոսել։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)