Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին Վարչապետը Աբու Դաբիում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Սպառողի օգնական» հարթակը գործարկվել է Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթող Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը ՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակում Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը «Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստը

Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները
Մամուլ

Բուլկի Արամը փախե՞լ է

«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռսեւս ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով եւս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ:

Ըստ Սահմանադրության՝ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, ուստի չէր կարող կալանավորվել։ Չէր կարող կալանավորվել նաեւ դեկտեմբերի 9-ից հետո, քանի դեռեւս գործում է 6-րդ գումարման Ազգային ժողովը, այսինքն՝ Արամ Հարությունյանը պատգամավոր է եւ նրա լիազորությունները չեն դադարել։ Բայց նրա տեղաշարժը, առավել եւս՝ սահմանը հատելը կարող էին կանխել, քանզի այդ քննությունը վաղուցվանից էր գնում եւ բոլորին հայտնի էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու։

Արդյո՞ք Արամ Հարությունյանը հատել է ՀՀ սահմանը․ մեզ չհաջողվեց պարզել նաեւ Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից։ Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը, ապա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, լսելով հարցը, թե Արամ Հարությունյանից, ինչպես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, վերցվե՞լ է արդյոք անձնագիրը, եւ բացառու՞մ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։ Բայց մենք նախաքննության մանրամասն չէինք խնդրում, այլ այն՝ նա Հայաստանում է, թե ոչ։

Հիշեցնենք նաեւ, ԱԺ նիստից մեկ օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում լուրջ կասկածներ էր հայտնել, որ Հարությունյանը թաքնվել է արդարադատությունից, քանի որ քննիչներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։, ուստիեւ՝ դատախազությունը հրատապ էր համարել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Ինչպես հիշում ենք, Սիլվա Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ մանրամասնել էր, որ պահանջված գումարը մաս-մաս փոխանցել է ոմն Սուրեն Ավագյանի միջոցով ու հավելել, որ փոխանցումներ է արել նաեւ Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, որն էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին։

Իսկ Հայաստանի այդ քաղաքացիներն են՝ Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Արամ Հարությունյանի նախկին ենթակա, նրա սանիկ Վիկտոր Մարտիրոսյանը, երրորդը՝ ոմն Արմեն Խաչատրյան։ Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին մի քանի օր առաջ կալանավորել էին։ Ինչ վերաբերում է՝ Սուրեն Ավագյանին, նա վաղուցվանից «փախած է»։ Ինչպես հայտնեց աղբյուրը՝ պատահական չէ, որ Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, իսկ Արմեն Խաչատրյանն՝ այլեւս ոչ, քանի որ ակտիվ ցուցմունք է տվել Արամ Հարությունյանի դեմ եւ դրա դիմաց ազատ արձակվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում