Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Իրաքում նորանշանակ ՀՀ դեսպանը
«Փաստ» թերթը գրում է. «Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է «MITSUBISHI GALANT 2.4» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 37030 ԱՄՆ դոլար:
Հ. Փոլադյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 37 742 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 3 847 780 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա 2006–2008թթ. եղել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության տեղեկատվության բաժնի վարիչը: Ավել ի վաղ՝ 2002–2006թթ, եղել է Սիրիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, 2001- 2002թթ.՝ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության երկրորդ քարտուղարը, 1999-2001թթ.՝ Հալեպում ՀՀ հյուպատոսության երկրորդ քարտուղարը, իսկ 1998-1999թթ.՝ Սիրիայում ՀՀ դեսպանության երրորդ, ապա երկրորդ քարտուղարը: 1996-98թթ. Հ. Փոլադյանը զբաղեցրել է ԱԳՆ Եվրոպայի վարչության երրորդ քարտուղարի պաշտոնը:
Իսկ ավել ի վաղ՝ 1993–1994թթ, նա եղել է Հալեպում ՀՀ հյուպատոսության ռեֆերենտը:
Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նշանակվել 2018թ. հոկտեմբերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը