Տիգրան Մուկուչյանն անձամբ է զրուցել Հունան Պողոսյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք ուղղորդել է ընտրողներին
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ընտրողներին ուղղորդում է, որպեսզի վերջիններս քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին։
«Հայտարարությանը ծանոթ ենք այնքանով, որքանով որ եղել է հրապարակում։ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ ԿԸՀ դիմում չի ներկայացվել։ Խոսել եմ Նաիրա Զոհրաբյանի հետ, պնդել է այն, ինչի մասին նշված է եղել հայտարարության մեջ», - ասաց Տիգրան Մուկուչյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը զրուցել է նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ։
«Անձամբ եմ կապ հաստատել Սյունիքի մարզպետի հետ։ Վերջինս նշել է, որ նման խնդիր չի եղել, ինքը որևէ համայնքում չի եղել և որևէ ընտրողի չի հանդիպել», - ասաց Տիգրան Մուկուչյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը