Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը խայտառակ ցածր է. բոյկո՞տ, թե՞ անտարբերություն
2018 արտահերթ խորհրդարանական ընտրություն, ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 201 250 ընտրող կամ ընտրողների 7.76%-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը:
Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,86 տոկոսը, (66 704), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 5,36 տոկոսը (6670), երրորդ քաղաք Վանաձորում՝ 8,06 տոկոսը (7763):
Ընտրողների մասնակցությունն ըստ ընտրական տարածքների՝
N1 (Երեւան՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներ) – 8,01 տոկոս (16 088)
N2 (Երեւան՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ) – 7,59 տոկոս (16 209),
N3 (Երեւան՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներ) – 8,56 տոկոս (19 270),
N4 (Կենտրոն վարչական շրջան, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն համայնքներ) – 7,24 տոկոս (15 219),
N5 (Արարատի մարզ) – 7,96 տոկոս (17 586 ),
N6 (Արմավիրի մարզ) – 6,42 տոկոս (15 049),
N7 (Արագածոտնի մարզ) – 8 տոկոս (9771),
N8 (Գեղարքունիքի մարզ) – 7,52 տոկոս (14 950),
N9 (Լոռիի մարզ) – 7,61 տոկոս (18 063),
N10 (Կոտայքի մարզ) – 7,62 տոկոս (18 285),
N11 (Շիրակի մարզ) – 5,94 տոկոս (13 656),
N12 (Սյունիքի եւ Վայոց ձերի մարզեր) – 10,19 տոկոս (16,483),
N13 (Տավուշի մարզ) – 9,76 տոկոս (10,613):
Հիշեցնենք, որ 2017թ. հերթական ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 344714 ընտրող կամ ընտրողների 13.32%-ը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը