Որքան ՀՀ քաղաքացի է այս պահին ապրում Հայաստանում
Պարզվում է, որ Հայաստանում ավելի քան 2.5 միլիոն ընտրող կա, սակայն պարզ է նաեւ, որ Հայաստանի իրական բնակչության թիվը բոլորովին կապ չունի այն թվերի հետ, որը հաճախ մատնացույց են անում կամ հրապարակում պետական պաշտոնյաները:
Այսօր բավական հեշտ է պարզել, թե որքան է այս կամ այն երկրի, այդ թվում եւ Հայաստանի իրական բնակչության թիվը (հիմա մի շարք պատճառներով այդ թիվը չենք հրապարակում):
Հացի սպառում, բնակչության կողմից գազի եւ էլէներգիայի սպառում, ծնվածների եւ մահացածների թիվ: Այս ամենը բավարար է հասկանալու համար, թե որքան է տվյալ երկրի բնակչության թիվը:
Իսկ Հայաստանի բնակչության ընտրողների իրական թիվը պարզելու համար ընդամենը վերցնում ես իրական բնակչության թիվը եւ վերցնում դրա 65 տոկոսը (+,- 2-3 տոկոս):
Ի դեպ, նույնիսկ ընտրությունների նկատմամբ ամենամեծ հետաքրքրության դեպքում, բնակչության մոտ 33 տոկոսը ընտրություններին չի մասնակցում: Այժմ Հայաստանում անցկացվող տարբեր հարցախույզները եւ հարցումները վկայում են, որ 25-35 տոկոսը չի պատրաստվում ներկայանալ ընտրատեղամասեր:
Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարծում եք:
Աշոտ Խաչատրյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը