ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեռեւս չեն որոշել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, հարցը լուծված չէ», -ասել է նա եւ հավելել, որ այդ թեման քննարկվել է կազմակերպության անդամ երկրների կողմից Սանկտ Պետերբուրգում, որտեղ ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի գագաթաժողովներն էին անցկացվում:
Պեսկովի խոսքով Լուկաշենկոն ԵՏՄ գագաթաժողովի ժամանակ անդրադարձել է այդ հարցին, թեեւ այն օրակարգում չկար:
«Դա լիովին նորմալ գործելակերպ է. ցանկացած պետության ղեկավար կարող է հնչեցնել հարցեր, որոնք նա կարեւոր է համարում», - ասել է Պեսկովը: Սակայն, նրա խոսքով այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներ են ներկա եղել: Նրանք այդ թեման հետագայում շարունակել են ԱՊՀ գագաթաժողովում:
«Աշխատանքները շարունակվելու են»,- ընդգծել է մամուլի խոսնակը:
Այդ օրը անցկացված ԵՌՄ գագաթաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ առաջնորդները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Բելառուսի ներկայացուցչին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը