Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. Թրամփ Կոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակը Դատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի Սյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք) Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքում Արարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվել Դատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին ԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու է Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ

Վուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան
Թոփ-լուրեր

Համընդհանուր քաոսը, Գորբաչովի զրահապատ «ԶԻԼ»-ն ու երախտապարտ հայ ժողովուրդը. Ռիժկովի հարցազրույցը «Российская Газета»-ին

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը հարցազրույց է ունեցել Հայաստանի տուժած շրջաններում փրկարարական ու վերականգնողական աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հետ:

Լրագրողը նկատել է, որ երկրաշարժից հետո փլատակների տակից հաջողվել է 16.000 մարդ դուրս բերել, և դա միայն նրա շնորհիվ, որ Ռիժկովն ու օգնության եկած նրա թիմը կարողացել են առաջին իսկ օրը հաղթահարել համընդհանուր քաոսը:

«Չեմ կարող ասել, որ առաջին իսկ օրվանից տիրապետել ենք իրավիճակին, քանի որ դա անհնարին էր. մարդիկ մեծ ցավի մեջ էին, ապակողմնորոշված: Շատերը լացում էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Մեզ վրա գոռում էին, անձամբ ինձ ասում՝ «ինչո՞ւ ես եկել, ո՞ւր են վերամբարձ կռունկները»: Բայց մեկ օր անց հաջողվեց կազմակերպել աշխատանքը, համակարգել ջանքերը: Կարողացանք նաև մարդկանց բացատրել, որ լացելու, քարացած նստելու կամ գոռալու փոխարեն պետք է աշխատել, ողջ մնացածներին գտնել ու դուրս բերել»,-ողբերգական օրերի հիշողություններով կիսվել է Ռիժկովը՝ հավելելով, որ 16.000 փրկվածից զատ՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 40.000 մարդ:

ՀՀ ազգային հերոսը նաև խոստովանել է, որ այդ օրերին հրաժարվել է իշխանությունների կողմից իրեն տրամադրված հատուկ մեքենայից ու ամեն օր Երևանից աղետի գոտի է գնացել սովորական ավտոբուսով:

«Որոշ ժամանակ անց արդեն բոլորը ճանաչում էին կարմիր «Իկառուս»-ը»,-պատմել է զրուցակիցը:

Անդրադառնալով ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի արձագանքին՝ Ռիժկովը պատմել է, որ երկրաշարժի ժամանակ նա Նյու Յորքում էր, որտեղից վերադարձել է աղետի մասին տեղեկանալուց հետո:

«Մեկ ժամից ինձ զանգահարեց Գորբաչովի անվտանգության ծառայության պետն ու ասաց, որ արդեն գալիս են: Հետո հետաքրքրվեց՝ կկարողանա՞ օդանավակայանը «ծանր բորտ» ընդունել: Սկզբում մտածեցի՝ էքսկավատոր է բերում, հետո պարզվեց՝ զրահապատ «ԶԻԼ»»,-պատմել է Ռիժկովը, որին ի վերջո հաջողվել է Գորբաչովին համոզել թողնել զրահապատ մեքենան ու իր հետ կարմիր «Իկառուս»-ով տեղաշարժվել:

Լրագրողի նկատառմանն առ այն, որ Ռիժկովին Հայաստանում անվանում են «ամենափրկիչ», զրուցակիցը պատասխանել է, որ «հայերը, ի տարբերություն ռուսների, զարմանալի պատմական հիշողություն ունեն»:

«Այդ ողբերգությունից հետո դեռևս երկու տարի ես վարչապետի էի: Հետո եղել են տարբեր իրավիճակներ, 1990-ականների սկզբին աշխատանք չունեի: Բայց զբաղեցրածս պաշտոնից անկախ՝ հայերը երբեք ինձ չէին մոռանում: Եվ ես դրա համար շնորհակալ եմ հայ ժողովրդին»,- ասել է Ռիժկովը:

Նա նաև վերհիշել է երկրաշարժից հետո շարքային հայերի հետ պատահական հանդիպման մի քանի ուշագրավ դեպք:

«Մի անգամ ուղղաթիռով լեռնային գյուղ էինք թռչում, հետո պարզվեց, որ վտանգավոր տեղանքի պատճառով օդաչուն չի կարող վայրէջք կատարել: Ստիպված 3 կմ հեռավորության վրա՝ դաշտում, վայրէջք կատարեցինք: Ցեխ, անձրև. կեղտոտ ու թրջված դուրս եկանք ճանապարհի վրա ու կանգնեցրինք անցնող «Վոլգա»-ն: Աշխատակիցներս վարորդին խնդրեցին մեքենան մեզ տրամադրել, բայց նա չհամաձայնեց: Սակայն երբ իմացավ, որ Ռիժկովի համար է, ասաց. «Եթե Ռիժկովի համար է, վերցրեք»: Իսկ երբ հասանք գյուղ, խանութում հերթ կանգնածներից մի սևազգեստ կին ինձ ճանաչեց ու մոտեցավ, փաթաթվեց, լաց եղավ ու հայերեն ինչ-որ բան ասաց: Ես, իհարկե, ոչինչ չհասկացա: Ավելի ուշ թարգմանեցին: Այդ խոսքերն ամենահզոր բանն է, որ հայը կարող է ասել, այն էլ՝ բացառիկ դեպքերում»,-ասել է Ռիժկովը՝ հավանաբար նկատի ունենալով «ցավդ տանեմ» արտահայտությունը:

Ռիժկովը հարցազրույցը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Այո, նրանք ինձ հիշում են, և ես երբեք չեմ մոռանա հզոր ժողովրդին»: