Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սվեն Միկսերի հետ
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս առումով զրուցակիցները որպես գերակա ուղղություններ առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները և կարևորեցին տվյալ ուղղություններում փորձի փոխանակման հարթակների ձևավորումն ու համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի պատոնակատարը ներկայացրեց կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը՝ այս գործընթացում որպես կարևոր հանգրված ընդգծելով արդար և միջազգային չափանիշներն համապատասխան ընտրությունների անցկացումը:
Կողմերի ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում և միջխորհրդարանական ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։
Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ Արևելյան գործընկերությանը 10-ամյա հոբելյանը լավ հանգրվան է գնահատելու այս ձևաչափով արձանագրված ձեռքբերումները և նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը