Եվրահանձնաժողովը զեկույց է պատրաստել եվրոպական անվտանգության համակարգում խնդիրների մասին
Մասնագետները հայտնել են եվրոպական անվտանգության համակարգում բացթողումների մասին, որոնք մի քանի տարում ահաբեկիչներին թույլ տվեցին մի շարք հարձակումներ իրականացնել։ Այս մասին հայտնել է Guardian պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի զեկույցին։
Համաձայն Եվրահանձնաժողովի անվտանգության գծով աշխատանքային խմբի մշակած փաստաթղթի՝ Եվրոպայի տարածքում վերջին ահաբեկչությունների կազմակերպիչները Եմ սահմանը հատել են հարձակումներից որոշ ժամանակ առաջ եւ հավելյալ ստուգումների չեն ենթարկվել, քանի որ Շենգենյան գոտին հատելու կարգը թույլ չի տալիս համեմատել ազգային եւ միջազգային տվյալների բազան։
Ինչպես ասվում է զեկույցում՝ անվտանգության ապահովման եվրոպական համակարգի մյուս թերությունն է ԵՄ–ի ներսում ահաբեկիչների ու նրանց օգնականների տեղաշարժի վերահսկողությունը՝ հարձակումներ նախապատրաստելուց կամ փախուստի դեպքում։
«Դրա արդյունքում մնում է այն հարցը՝արդյո՞ք կարելի է այլ միջոցներ եւս ձեռնարկել՝ Շենգենյան գոտում անվտանգության խստացման համար Դա կարող է ներառել ներքին սահմաններին, ինչպես նաեւ հիմնական տրանսպորտային երթուղիներում ոստիկանական ստուգումները», — ասվում է զեկույցում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...