Ինչ սպասել Թրամփի և «Եվրոպայի վճռորոշ ձայնը» համարվող Մերկելի միջև առաջին դեմառդեմ հանդիպումից
Դոնալդ Թրամփը փորձում էր փակել մահմեդական փախստականների առաջ դուռը, իսկ Անգելա Մերկելն այն բացեց։ Թրամփն իրեն անվանում է կոշտ բանակցող, իսկ Մերկելը՝ կոնսենսուսի գալու վարպետ։ Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ն դնել առաջին տեղում, իսկ Մերկելը նախևառաջ գլոբալիստ է, գրում են Էնթոնի Ֆայոլան և Ստեֆանի Կիրխները The Washington Post-ում՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Սպիտակ տանը պատրաստվում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Դա կլինի ԱՄՆ-ի առաջնորդի և «Եվրոպայի վճռորոշ ձայնը» համարվող Մերկելի միջև առաջին դեմառդեմ հանդիպումը:
Երկու առաջնորդները, որոնք քիչ ընդհանուր բան ունեն, կփորձեն հարաբերություններ կառուցել, որոնք կարող են վճռել տրանսատլանտյան կապերի ապագան:
Երեքշաբթի նախանշված այցը տեղափոխվել է ուրբաթ՝ Վաշինգտոնում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Չնայած նրան, որ Մերկելը բազմիցս հարձակումների է ենթարկվել Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա պատրաստ է դա մի կողմ դնել:
«Խոսել իրար հետ, այլ ոչ իրար մասին՝ սա կլինի այցի ընթացքում իմ կարգախոսը: Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը»,- ասել է Մերկելը երկուշաբթի Մյունխենում:
Թե արդյոք Թրամփը կընդունի՞ այդ նվերը, կարելի է միայն գուշակել, բայց Մերկելի այցն անկասկած ուշադրություն կհրավիրի նրա նախագահության վերաբերյալ Բեռլինի լուրջ մտավախություններին: Դրանց թվում են հնարավոր առևտրային պատերազմի վերաբերյալ վախերը, ինչպես նաև անհանգստությունները Մերձավոր Արևելքի վերաբերյալ որոշումների կայացման հարցում, որոշումներ, որոնք կարող են փախստականների հոսքի նոր ճգնաժամ առաջացնել, ասված է հոդվածում:
«Մերկելը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, որ նա ի վիճակի է լուծել Թրամփի նախագահության առաջացրած խնդիրները»,- ասել է Միջազգային հարաբերությունների հարցերով եվրոպական խորհրդի Բեռլինի գրասենյակի ղեկավար Ջոզեֆ Ջենինգը: «Մերկելը գիտի, որ Թրամփի ռազմավարության մի մասը գործընկերներին բանակցություններով վախեցնելն է: Այդ պատճառով կանցլերը պետք է որոշակի սառնություն դրսևորի՝ ցույց տալու համար, որ նրան այդպես չեն կոտրի»,- հավելել է նա:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...