Ֆրանսուա Ֆիյոնի ընկերը նրա համար 13 000 եվրոյի կոստյում է գնել
Ֆրանսիական մամուլը հանգիստ չի թողնում «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին, որին մարտի 15-ին պատրաստվում են մեղադրանք առաջադրել բյուջեի միջոցների մսխման գործով։ Այսօր Le Journal du dimanche պարբերականը սկսել է քննարկել Ֆիյոնի զգեստապահարանը։ Պարբերականը պարզել է, թե որտեղից է հագուստ գնում նախագահի թեկնածուն, որի կասկածում են կնոջը՝ Պենելոպային ու երեխաներին խորհրդարանում ֆիկտիվ աշխատանքի դասավորելու մեջ։
Առնվազն 2012-ից սկսած Ֆրանսուա Ֆիյոնը Arnys հեղինակավոր նորաձեւության տան մշտական հաճախորդն է։ Այդ տարիներին նա 48 500 եվրո է ծախսել էլիտար հագուստի վրա։ Ընդ որում 35 500 –ը կանխիկ է վճարել։
Հենց միայն փետրվարի 9-10-ը , «Պենելոպագեյթսից» ընդամենը երկու շաբաթ անց, Ֆիյոնը նորաձեւության տնից երկու կոստյում է պատվիրել՝ յուրաքանչյուրը 6500 ական եվրո։ 13 000 եվրոն վճարվել է իտալական Monte Paschi բանկի կտրոնով։ Իսկ կտրոնի վրա ստորագրած մարդը JDD թերթին խոստովանել է, որ ինքն է վճարել Ֆիյոնի կոստյումների համար։ «Ես դրա համար նույնիսկ շնորհակալության չեմ արժանացել»,- նկատել է անանուն բարերարը, որը ներկայացել է որպես Ֆիյոնի «առատաձեռն ընկեր»։
ՖԻյոնի շրջապատում հաստատել են, որ «ընկերներից մեկը նրան փետրվարին կոստյումներ է նվիրել», բայց ոչ մի դատապարտելի բան դրանում չեն տեսել ու վրդովվել «թե որքան հեռու պետք է գնա այդ միտումնավոր ներխուժումը Ֆիյոնի անձնական կյանք»
Վերջին 4 տարիներին Ֆիյոնի համար Arnys-ում 48 500 եվրոյի թանկարժեք հագուստ են կարել։
Փետրվարին նվեր ստացած կոստյումներն էլ Ֆրանսուա Ֆիյոնը դեռ անցած սեպտեմբերին էր պատվիրել, երբ աջերի ու կենտրոնամետների փրայմերիզների աութսայդեր էր։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...