Թրամփի մամլո քարտուղարը Apple Store-ում վեճի է բռնվել գնորդուհու հետ
Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը գնորդի հետ վեճի է բռնվել Վաշինգտոնի Apple Store վաճառասրահում,– գրում է New York Daily News-ը։
Շրի Չաուխանը՝ 33 ամյա հնդկուհի, իր հանդիպումը Սփայսերի հետ տեսագրել է հեռախոսի վրա։ Հաղորդվում է, որ Սփայսերին տեսնելով դրամարկղի մոտ, կինը փորձել է նրան մի քանի հարց տալ, որոնք նա արհամարհել է։
Տեսագրությունում Չաուհանը հարցնում է Սփայսերին՝ ի՞նչ է նա զգում «աշխատելով ֆաշիստի մոտ», «արդյո՞ք նա օգնել է ռուսներին» եւ «արդյո՞ք նա նույնպես հանցագործ է»։
Ի պատասխան Սփայսերը հայտարարել է. «Սա այնքան հզոր երկիր է, որ թույլ է տալիս ձեզ մնալ այստեղ»։
Ավելի ուշ, տեսագրության հրապարակումից հետո, կինը խոստովանել է, որ այնքան էլ հարգալից չի եղել մամլո քարտուղարի հետ, սակայն նրա մեկնաբանությունը՝ կապված երկրում իր մնալու հետ, ցնցել է իրեն։
Սպիտակ տունը որևէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...