Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ին Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն է Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծ Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողները

Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքեր
Հայաստան

Ստվերը ավելացել է, ներդրումները նվազել են 11 անգամ. Փաշինյանի կառավարության ձեռքբերումները

Ես այս կառավարությունում կարող եմ աշխատել, թերեւս, միայն վարչապետ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ (1993–1996 թթ) Հրանտ Բագրատյանը։

Նա Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկեց հիմնել ֆոնդային բորսա, որպեսզի ներդրողը գա, 5 ժամում գնի, ասենք, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը եւ հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերի, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ ՀՀ ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը տնտեսագետներ չեն, իսկ փոխվարչապետները, նրա խոսքով, կառավարելու համար հարմար կրթություն չունեն, իսկ «ստվերը» նվազելու փոխարեն ավելացել է։


Փաշինյանի կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխության մտադրության մասին։ 2019–ի բյուջեի նախագիծն ու նախորդ 6 ամիսների աշխատանքը հաշվի առնելով՝ կա՞ն նախադրյալներ տնտեսական հեղափոխության համար։

Տնտեսական հեղափոխություն ընդհանրապես չի լինում՝ դրանք էժան, ժողովրդի ականջին հաշվարկված բառեր են։ Տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է, տնտեսությունը ռեւոլյուցիաներ չի սիրում, տնտեսությունը ավելի բարդ է, պետք է կարողանալ տնտեսությունը զարգացնել այնպես, որ երկար ժամանակում ստացվի որակական փոփոխություն։

Նախորդ իշխանությունները հայտարարեցին, որ թողնում են 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, նոր իշխանությունները խոստանում են 4,9 տոկոս աճ։ Արդյո՞ք իրական թիվ է 7,5 տոկոսը, թե՞ տարբեր մանիպուլյացիաներով հաշվարկված եւ ի՞նչ է նշանակում 4,9 տոկոսը։

7,5 տոկոսը նույնքան մանիպուլյացիա ունի, որքան 4,9 տոկոսը կունենա ապագայում։ Բայց հիմա 7,5 թվի պատասխանատուն ոչ թե նախորդ իշխանություններն են, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը վերանշանակել է ԱՎԾ–ի պետին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ թիվը չի փոխվել։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանի թիվն է։ Այնքանով, որքանով այս տարվա տնտեսական աճը՝ 10 ամսում 6 տոկոս, որը կտրուկ իջավ, որովհետեւ առաջին 4 ամիսը ընդհանրապես 10 տոկոս էր. սրա պատասխանատուն նույնպես Փաշինյանն է, նոր իշխանություններն են։

Մյուս տարվա մասին ասում են 4,9 տոկոս։ Այդ 4,9 տոկոսը վկայում է, որ ոչ միայն ոչ մի հեղափոխություն չկա, այլ որ աճի դինամիկա էլ չկա, անգամ էվոլյուցիա չկա, էլ չենք խոսում ռեւոլյուցիայի մասին։

Ստվերի դեմ պայքար հայտարարվեց, բայց հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրումը ընդամենը 1,3 տոկոսով է ավելին նախատեսվածից։ Արդյո՞ք ստվերի դեմ պայքարն արդյունավետ չէ։

Ստվերի ցուցանիշը հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունն է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը նոր՝ 2019–ի, Փաշինյանի բյուջեում իջնելու է, այսինքն ստվերը լինելու է ավելի շատ, քան թե նախորդ իշխանության ժամանակ, դա միանշանակ այդպես է։

Իհարկե, ես հակված չեմ ասելու, թե հարկային կամ ֆիսկալ քաղաքականությունը 2019–ին անպայման ավելի վատը կլինի։ Գուցե տնտեսության զարգացման կառուցվածքն այնպիսին է, որ ուզենար–չուզենար պիտի իջներ, բայց որեւէ տեղ գլուխ գովալու խնդիր չկա, թե ստվերը ավելի քիչ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ։ Այն մի փոքր ավելացել է։

Ինչի՞ հաշվին է ավելացել։

Ամեն ինչի։ Օրինակ, հենց թեկուզ նրա, որ փոքր բիզնեսը, որը նույն փողոցային առեւտուրն անում է, այնպես չի ճնշվում, ինչպես նախկինում էր։ Դա ստվեր է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդեցություն է ունենում։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի՞ կրճատում ստվերը։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից անցել է 6 ամիս, ոչ մի քայլ դեռ արված չէ։ Կաշառակերության, տարբեր խարդախությունների միջոցով բյուջե են վերադարձել 12 միլիարդ դրամ՝ 25 միլիոն դոլար։ Եթե այդ թիվը վերցնենք, 2013–ին էլի բյուջե էին վերադարձնում, նույն կարգի թվեր են։ Ոչ մի կոռուպցիոն գործարք մեզ մոտ գոյություն չունի այս պահի դրությամբ։

Ձեր հայտարարած թիվը, որ ներդրումները նվազել են 11 անգամ, ԿԲ նախագահն ասաց, որ սխալ թիվ է։ Իսկապե՞ս 11 անգամ է նվազել։

Այո, իսկապես, ԿԲ նախագահը ավելի լավ է, թող թվին պատասխանի, եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա պատասխանում։ Նրա հետ պրոբլեմ կա, որովհետեւ նա մասնագիտությամբ տնտեսագետ չէ, նրան պրոբլեմ կա թվերը հասկացնելու առումով։

Չի կարելի նման հարցերին այսպես արձագանքել՝ մանիպուլյատոր է։ Մանիպուլյատորը ինքդ ես։ Վեր կաց բացատրիր, որ այդպես չէ։ Համաձայն վիճակագրության՝ առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 100 միլիոն, երկրորդ եռամսյակում՝ 9 միլիոն դոլար։ 100–ը բաժանած 9–ի հավասար է 11–ի։

Նիկոլ Փաշինյանի կառավարության հատկապես ֆինանսական բլոկի պատասխանատուները արդյո՞ք արդյունավետ են տնտեսական քաղաքականություն վարում։

Ոչ, հատկապես ֆինանսական բլոկը, կոնկրետ եթե խոսքը վերաբերում է ֆինանսների նախարարին, նա մասնագիտությամբ տնտեսագետ չէ։ Ո՛չ տնտեսագետին դժվար է բացատրել՝ ինչ բան է ազգային եկամուտ կամ համախառն ներքին արդյունք։ Քանի դեռ նա աշխատում էր որպես գանձապահ, դա ուրիշ հարց էր, ուրիշ մասնագիտություն։

Տնտեսագետ լինելը անհրաժե՞շտ պայման է։

Կա տնտեսագիտություն, կան թեկնածուներ, կան դոկտորներ, իհարկե։ Տնտեսագետներ են պետք, որ խորը հասկանում են ժամանակակից տնտեսագիտությունից։ Նախորդ կառավարության թիմը՝ Վարդան Արամյան, Վաչե Գաբրիելյան, ես համարում եմ, որ նրանք հին տնտեսագիտություն էին տիրապետում, չնայած երիտասարդ էին՝ չէին զարգացել, չգիտեին նորօրյա մեգաէկոնոմիկան, որը պարտադիր է կառավարության անդամի համար։ Բայց այսօրվա կառավարության ներկայացուցիչները նախորդի չափ էլ չկան։

Այս բառերն ասում եմ, սովորաբար ասում են՝ պաշտոն ես ուզում։ Ես պաշտոն չեմ ուզում, հարյուր անգամ ասել եմ՝ ինձ պաշտոնի առաջարկով չդիմեք։ Ես պարզապես ափսոս եմ համարում, որ մենք ունենք ԱՊՀ երկրների մեջ ամենավատ տնտեսագիտական թիմը։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա 3 տեղակալները տնտեսագետ չեն։ Ֆինանսների նախարարը տնտեսագետ չէ, էկոնոմիկայի նախարարը ֆինանսիստ է, գուցե ոչ վատ ֆինանսիստ։ Միակ մարդը, որ գոնե կրթական ցենզով համապատասխանում է պաշտոնին Հարկային տեսչության պետն է։ Սրանք կարեւոր հարցեր են, էդպես չի լինում։ Հիմա բերում ենք լեզվաբանին կամ պատմաբանին դնում ենք փոխվարչապետ, ասում ենք՝ կառավարիր, էն մարդը չի հասկանում, ոչ մի հարց չի լուծվում։

Ձեզ առաջարկ եղե՞լ է այս կառավարությունից։

Ոչ, չի եղել, ես ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց 2–3 օր հետո, հանդիպեցի նրան՝ ծրագիր եւ շատ կարեւոր բան ունեի փոխանցելու, անձամբ խնդրեցի, որ հանկարծ մտքով չանցնի, որ ես ինչ–որ ակնկալիք ունեմ ու վերջացրեցինք այդ պատմությունը։ Դեռ կառավարությունը չէր էլ նշանակվել։

Մամուլի ասուլիսում հենց Փաշինյանը հայտարարեց, որ իրենք շահագրգիռ են, որ լավ կադրերը գան եւ առաջարկեն իրենց թեկնածությունը, հնարավո՞ր է դուք առաջարկեք ձեր թեկնածությունը նոր կառավարության կազմի համար։

Ոչ։ Ես այդ կառավարությունում կարող եմ աշխատել թերեւս միայն վարչապետ։ Վերցնես՝ սարքես։ Օրինակ, Փաշինյանը գնում, ասում է՝ մենք հիմա աշխատում ենք 500 միլիոն ներդրումի վրա։ Ուզում եմ ասել Փաշինյանին՝ Հայաստանում, եղբայր, պիտի լիներ ֆոնդային բորսա։ Ներդրման վրա չեն աշխատում, ներդրողը գալիս է, 5 ժամում ներդրումը կատարում է, մտնում է ֆոնդային բորսա, գնում է բաժնեթղթերը ու դուրս է գալիս։ Գնում է, օրինակ, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը, եւ հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերում է, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Սա է ներդրումը։ Այսօր ֆոնդային բորսայում 2 բան կա՝ Հայէկոնոմբանկը եւ ԱրցախՀԷԿ–ը։ Եղբայր, ներդրում ես ուզում՝ կարգի բեր։ Կանչիր ԿԲ նախագահին, ասա՝ եղբայր, օրենքով սա քեզ են տվել, ինչո՞ւ ոչինչ չես արել, ինչո՞ւ մեզ մոտ ֆոնդային բորսան ավելի թույլ է, քան Գազայի հատվածում։

Բայց իրենք չեն հասկանում։ Ես ձեզ հարցազրույց եմ տալիս, ԿԲ նախագահը փոխանակ փաստերիս պատասխանի, ասում է՝ մանիպուլյատոր է։ Ձեռ են առել իրենց, իրենք չեն հասկանում՝ ով ով է։ Չեն հասկանում՝ ո՛վ է տնտեսագետ, ո՛վ՝ ոչ, ո՛վ է Բագրատյանը։ Իրենց նույնիսկ տրված չէ, չեմ ասում ճիշտ քայլ անելու, հասկանալու մարդուն։

Փաշինյանը հայտարարում է 350 հազար մարդ աշխատում է, 800 հազար մարդ պահում։ Այդպիսի թվեր պաշտոնակապես հայտարարված չկան։ Գրազ եմ գալիս, որ 350+800 թիվ մենք չունենք ընդհանրապես։ Ի դեպ, մենք լուրջ պրոբլեմ ունենք աշխատուժի վիճակագրության մեջ։ Մեզ մոտ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ 350 հազար մարդ պակասում է։ Դա այն դեպքն է, որ ըստ հոդվածի, համաձայն օրենքի, միջազգայնորեն, դրանք անաշխատունակներն են, դեբիլներն են։ Մեզ մոտ 350 հազար մարդ գրանցված է որպես դեբիլ։ Չկա կառավարությունում մեկը, որ մի օր ասի՝ ա՛յ Բագրատյան, արի, ա՛յ վիճակագրության վարչության պետ՝ արի, մի հատ նստենք, տենանք էս ի՞նչ եք ասում։ Ա՛յ մարդ, կարգի բերեք վիճակագրությունը։ 2 մլն 900 հազար բնակչություն ունենալու դեպքում 1 մլն 150 հազար ակտիվ բնակչություն չի լինում, 1 մլն 650 հազարից պակաս չպետք է լիներ։

Բերել են նույն ձեւի նշանակել վիճվարչությունը։ Նիկոլ Փաշինյանը սիրում է խայտառակություններից խոսել, փողերի վատնումից։ Վիճվարչության ծառայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական փողերի վատնում։

Համատարած հայտարարագրման անցնելու եւ տրանսֆերտները հարկելու մտադրությունը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։

Տրանսֆերտները հարկելը հիմարություն է, այդպիսի հարցադրում չի կարող լինել, որովհետեւ ոչ մեկը չգիտի այդ տրանսֆերտները մինչեւ այստեղ բերելը հարկվե՞լ են, թե՞ չէ։ Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, ճիշտ որոշում է, դա վաղուց կա, վաղուց են ուզում մտցնել։ Հիմա դա արվում է միայն պաշտոնատար անձանց նկատմամբ, պետք է արվի բոլորի նկատմամբ, հակառակ դեպքում հնարավոր չէ պայքարել ստվերային տնետսության դեմ ամբողջությամբ։

Ի՞նչ մեխանիզմով։

Իմ ծրագրով՝ համատարած հայտարարագրման երբ անցնենք, մենք կարող ենք առեւտուր անել, ենթադրենք, հիմա ունենք իդենտիֆիկացիոն քարտեր։ Համատարած հայտարարագրումից հետո հաջորդ քայլը պետք է լինի, որ տարեկան եկամտահարկի դրույքը պետք է տարբերվի ամսականից՝ ամսականը պետք է բարձր լինի, եւ ամեն տարվա վերջում, կախված արված առեւտրից, մարդը պետք է զեղչ ստանա հարկային։ Սա այն հազվագյուտ քայլերից է, որ ստվերը կկրճատի։

Հրանտ Բագրատյանը խոսեց նաեւ եկամտահարկը համահարթեցված՝ 23 տոկոս գանձելու, աշխատանքը խթանելու պայմաններ ստեղծելու, ինքնազբաղվածություն ապահովելու խնդիրների մասին։ Նա մեկնաբանեց, թե ինչո՞ւ որեւէ կուսակցության ցուցակով չմասնակցեց ընտրություններին եւ թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավարար ջանք չգործադրեց «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարվելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյությում։