Մոսկվան ու Բաքուն նոր համագործակցության եզրեր ունեն
Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են միասնաբար յուրացնել եւ շահագործել Կասպից ծովի հյուսիսային հատվածների գազաբեր հողերը։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով։ Կենտրոնացված անալիտիկ լաբորատորիաների «Բարձր տեխնոլոգիաների պարկ» ՍՊԸ հրապարակած տեղեկատվությունը։
Նշենք, որ նշված հաստատությունը գործում է Ադրբեջանի ԳԱԱ կազմում։ Խոսքը նախ եւ առաջ կոնսերվածված նսվածքներում առկա գազի մասին է, որը նախկինում հնարավոր չի եղել օգտագործել, քանի որ Կասպից ծովը սեկտորների բաժանված չի եղել։ Ավելին, ըստ ադրբեջանական կողմի հրապարակած տվյալների, ընթացիկ տարում նույնիսկ երկու գազի արդյունահանման պլատֆորմի կառուցման հարց է համաձայնեցվել Մոսկվայի եւ Բաքվի միջեւ։ Ադրբեջանցիները նշում են, որ հյուսիսային կողմում կան գազային պաշարներ, սակայն արդյունահանման պլատֆորմներ չկան, քանի որ ադրբեջանական գազային արդյունահանման պլատֆորմները գտնվում է կենտրոնական եւ հարավային մասերում։ Նշենք, որ առայժմ սա առաջարկ է որպես ներկայացվել, որի շուրջ ինչ ինչ բանակցություններ եղել են, ու թե որքանով կյանքի կկոչվի դեռ պարզ չէ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները