Մալայզիայում Ֆիլիպինների հինգ քաղաքացիներ ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար
Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է յոթ հոգու, այդ թվում հինգ Ֆիլիպինցիների՝ ԻՊ հետ կապեր ունենալու մեղադրանքով,– հաղորդում է Reuters-ը։
Երկրի ոստիկանության գլխավոր տեսուչ Խալիդ Աբու Բաքարը ընդգծել է, որ ձերբակալությունների մեծ մասը իրականացվել է մարտի սկզբին, Բորնեո կղզու Սաբահ նահանգում իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում։
Ֆիլիպինների մի քաղաքացի, ով Մալայզիայում մշտական բնակության իրավունք ունի, ձերբակալվել էր Մալայզիայի երկու այլ քաղաքացիների համար ֆինանսական հանգանակություն հավաքելու կասկածանքով, ովքեր միացել են «Իսլամական պետությանը։»
Ֆիլիպինների եւս երկու քաղաքացի՝ տղամարդ եւ կին, ձերբակալվել են ԻՊ երեք զինյալների Մալայզիայից Ֆիլիպիններ տեղափոխելու կասկածանքով։ Նաեւ ձերբակալվել է մի կին, ով օդանավակայանի ներգաղթի ծառայության աշխատակից է։ Նրան կասկածում են՝ ահաբեկիչներին պետության տարածք անօրինական կերպով մուտք գործելիս աջակցելու համար։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...