ԵՄ-ը որոշել է արգելափակել Թուրքիայի եվրաինտեգրմանն ուղղված մի շարք նախագծերի վճարումները
Եվրամիությունը որոշում է ընդունել եվրոպական տարածքին Թուրքիայի եվրաինտեգրմանն ուղղված մի շարք նախագծերի վճարումներն արգելափակելու մասին: «Մենք իրավաբանորեն պարտավոր ենք ֆինանսական աջակցությունը համադրել այն առաջընթացի հետ, որին երկիրը հասնում է»,- dpa գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
«Բացասական միտումները սկսվել են դեռեւս մինչեւ հուլիսյան խռովությունը, որոնք հակասում են ոչ միայն ԵՄ-ի ստանդարտներին, այլեւ միջազգային իրավունքին»,- ասել է Հանը: 2014-ից մինչեւ 2020 թվականը ծրագրված ԵՄ-ի կողմից Թուրքիային ֆինանսական օգնությունը կազմում է 4,45 մլդ եվրո: Ներկայումս Բրյուսելը Անկարային է փոխանցել 167 մլն եվրո, փոխանցում է DW-ն:
Եվրոպական ֆինանսական օգնությամբ Թուրքիային պետք է օգնեին հասնել հետագա եվրաինտեգրման համար անհրաժեշտ ստանդարտներին: Վճարումները կապված են կոնկրետ նախագծերի հետ, որոնցից ամենախոշորը «ԵՄ-ին անդամակցության նախապատրաստման բարեփոխումներն են»՝ այս նպատակով ԵՄ-ը մտադիր էր տրամադրել 1,58 մլրդ եվրո:
Մինչդեռ Թուրքիան ոչ թե Եվրոպայի ուղղությամբ է ընթանում, այլ հակառակ ուղղությամբ, նշել է Յոհաննես Հանը, ինչը, նրա խոսքով, չի կարող հետեւանքներ չունենալ: Փողերը պետք է բացեն Եվրոպայի դռները, այլ ոչ թե ծառայեն հակառակ նպատակների, հայտարարել է նաեւ թվային տնտեսության եւ հասարակության եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:
Առայժմ լիովին հստակ չէ, թե Բրյուսելը հատկապես ինչ վճարումներ եւ ինչ ժամկետով է սառեցնում: Հնարավոր է՝ որոշումը կընդունվի ԵՄ-ի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ը Անկարայի հետ երկխոսությունը չի դադարեցնում եւ ցանկանում է Թուրքիային օգնել իրավական պետություն կառուցելու հարցում: Եվրահանձնակատար Հանը, սակայն, նշել է, որ «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, փաստորեն, կասեցվել են»:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...