Մեր հույսը ՀԴՄ կտրոններն են. վատ եւ նեգատիվ արարքների մասին
ՀԴՄ չխփելը պետք է դիտարկվի շատ կոնկրետ նեգատիվ արարք ոչ միայն վաճառողի, այլեւ գնորդի կողմից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Երկրում կա այն կանխավարկածը, որ այ տեսեք, թալանում են, էսքան կոռուպցիա կա, բա ինչի՞ իրենց կարելի է անել, մեզ չի կարելի մեր հազար կամ 5 հազար դրամն առնել: Հիմա չկա այդ ամեն ինչը, եւ եթե որոշ տեղերում կա, մենաշնորհներ չկան: Եթե դեռ որոշ երեւույթներ կան, նշանակում է դեռ չենք տեղորոշել, որ պահին տեղորոշենք, կոչնչացնենք: Արդարությունը բոլորին է վերաբերում: Եթե այն վերաբերում է բոլորին, բայց ոչ մեզ, դա դադարում է լինել արդարություն»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ եթե հարկվող գույքի ընդամենը մեկ տոկոսը հարկենք այլ տրամաբանությամբ, արդյունքում գույքահարկի չափը կկրկնապատկվի. Խոսքը էլիտար շինությունների, շենքերի, տների մասին է:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին. «Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նախատեսվում է 20,3 տոկոս, մինչդեռ Վրաստանում այն 26 տոկոս է: Մենք պետք է այս ցուցանիշը էականորեն բարելավենք եւ ստվերային տնտեսության դեմ պայքարենք»,-ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ