ԱՄՆ–ում դուրս են եկել ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կազմակերպիչների հետքի վրա
ԱՄՆ քննիչները, ովքեր հետաքննում են WikiLeaks-ում հրապարակված Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի տվյալների արտահոսքը, կարծում են, որ դրա հետեւում կարող են կանգնած լինել նախկինում ԿՀՎ–ում աշխատած կապալառուներ։ Այս մասին այսօր, մարտի 12-ին գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով քննության ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Հիշեցնենք, որ WikiLeaks–ը ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի հրապարակումների շարք էր սկսել։ Կայքի ադմինիստրացիան հավաստում է, որ իրենց ձեռքում է հայտնվել ԱՄՆ ԿՀՎ ներքին փակ ցանցի փաստաթղթերի հսկայական փաթեթ, որը լույս է սփռում այս ամերիկյան հատուկ ծառայության օրենդրական եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վրա։
Հրապարակված փաստաթղթերի առաջին շարքի հիման վրա կարելի է դատել, որ Ֆրանկֆուրտի ամերիկյան հյուպատոսությունը իրենից ԿՀՎ «հակերական կենտրոն» է ներկայացնում, որը գործում է Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի կիբերտարածքում։
Ընդ որում, ԿՀՎ–ի համար աշխատող հակերների գործունեությունը քողարկվում է ԱՄՆ պետդեպի կողմից, որը այս հակերներին դիվանագիտական անձնագրեր է տրամադրել։ Հրապարակված փաստաթղթերից մեկը իրենից Ֆրանկֆուրտ մեկնող հակերների հատուկ հրահանգների ցուցակ է ներկայացնում։ Հյուպատոսարանում, ժամանման նպատակի վերաբերյալ հարցին՝ հակերներին հրահանգված է պատասխանել, որ իրենք զբաղվում են տեխնիկական խորհրդատվությամբ։
Wall Street Journal-ը գրում է, որ ամերիկյան քննիչները, ովքեր փնտրում են այս լայնամասշտաբ արտահոսքի աղբյուրը, «թվային հետք» են հայտնաբերել, որ
մատնանշում է ԿՀՎ–ի հետ համագործակցող ծրագրային ապահովմամբ զբաղվող խմբին։
Նշվում է, որ այս խումբը սարքեր է նախագծում, որոնք ԿՀՎ–ն օգտագործում է դեպի ինտերնետ ելք ունեցող սմարթֆոնները, համակարգիչները եւ հեռուստացույցները «կոտրելու» համար։
Մարտի 9-ին քննիչները հարցաքննել են Վիրջինիա նահանգի երկու կազմակերպություններում աշխատող կապալառուների խմբերի։ Ձերբակալություններ դեռեւս չեն իրականացվել։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...