Թուրք հայտնի փորձագետ-համտեսողը տպավորված է Ստամբուլում հայկական խոհանոց ներկայացնող մուսալեռցիներով
Թուրքական ամենաընթերցվող թերթը համարվող «Հյուրրիյեթ»-ի էջերում թուրք ամենահայտնի փորձագետ-համտեսող Վեդաթ Միլորն այս անգամ անդրադարձել է Ստամբուլի կենտրոնում գտնվող հայկական ռեստորաններից մեկին՝ համտեսելով այստեղ արևմտահայ խոհանոցի տարբեր ավանդական ուտեստներ:
Մուսալեռցի հայերի կողմից Բեյօղլու շրջանում հիմնված ռեստորանը գրավել է Միլորի ուշադրությունը հատկապես անհատական մոտեցման, հայկական տոլմայի յուրահատուկ համի ու անձնակազմի աշխատասիրության շնորհիվ:
«Ես այդքան էլ չեմ սիրում մարդաշատ ռեստորանները, որովհետև, շատ կներեք, հիմնականում հաճախորդներին կենդանիների հոտի պես են վերաբերվում: Այսպիսի մի մոտեցում ունեն. «Ես քո կարիքը չունեմ: Ինչպես էլ լինի՝ ռեստորանս լիքն է»: Հենց այստեղ ես տեսա Արետին: Եթե ռեստորան բացեմ՝ աշխատողներիս գաստրոնոմիկ դպրոց ուղարկելու փոխարեն հենց նրա մոտ կուղարկեմ: Որովհետև լավ ռեստորան աշխատեցնողը պետք է պարբերաբար ժամանակ անցկացնի այցելուների հետ, նայի նրանց ոչ որպես կենդանի դրամապանակ, այլ ընկեր: Եվ իսկապես պետք է սիրես քո գործը: Պարոն Արետն ունի այդ բոլոր հատկությունները և իդեալական մասնագետ է այս բնագավառում», - պատմում է Միլորը:
Քննադատը հատկապես հավանել է հայկական ռեստորանի մատուցած ձիթապտղի ձեթով պատրաստվող պղպեղով տոլման և պոլսահայերի ավանդական նախուտեստներից համարվող թոփիքը:
«Տոլման առատ էր պիստակով, համեմված էր դարչինով: Ուղղակի հրաշալի է: Հայտնի հայկական նախուտեստ թոփիքն էլ արժանավայել էր պատրաստված», - նշել է փորձագետը:
Միլորը զարմանքով նկատել է, որ ռեստորանի հայ տերը ամսվա մեջ հանգստանում է երկու օր և տքնաջան աշխատում է ռեստորանում օրվա մեջ 14 ժամ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները