Թուրք գեղեցկուհին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
25-ամյա թուրք գեղեցկուհի, 2016թ․ «Միսս Եվրասիա» գեղեցկության մրցույթի հաղթող Սիբեր Դեմիրալփը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է գործարարից շանտաժի միջոցով գումար շորթելու մեջ:
2017թ գեղեցկուհին, համացանցի միջոցով ծանոթանալով թուրք գործարար Հ. Ֆ.-ի հետ, նրան հրավիրել է նախաճաշի: Սակայն հանդիպման վայր հանդիսացող տանը Դեմիրալփը մենակ չի եղել: Նրա հետ եղել են ևս 5 տղամարդ, և, երբ գործարարը եկել է, նա ծեծի է ենթարկվել այդ տղամարդկանց կողմից: Հանցավոր խումբը մերկացրել և լուսանկարել է գործարարին, ապա լուսանկարները չհրապարակելու դիմաց նրանից 240 հզ թուրքական լիրա պահանջել։ Գործարարը բավարարելով հանցագործների պահանջը՝ նրանց հաշվին է փոխանցել պանջվող գումարը:
Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի ժամանակ պարզվել է, որ Դեմիրալփը նախապես ամեն ինչ ծրագրել էր և միտումնավոր էր թակարդը գցել գործարարին։ Թուրք գեղեցկուհին բերման էր ենթարկվել դեռևս 2017թ․ հուլիսին, իսկ նրա դատավճիռը կայացվել է օրեր առաջ։
Նրա հետ միասին ազատազրկման են դատապարտվել այն անձինք, ովքեր թուրք գործարարին ծեծի են ենթարկել։
Դատական նիստերից մեկի ժամանակ գեղեցկուհին արտասվել է՝ ասելով, որ զղջում է իր արարքի համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները