Հայաստանն ինձ համար ապագայի նախատիպ է. Զլոբին
Պայքարելով բազմաբեւեռ աշխարհի համար` մենք առանց բեւեռի աշխարհ կառուցեցինք: Նման կարծիք է արտահայտել Վաշինգտոնում Գլոբալ հետաքրքրությունների կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Նիկոլայ Զլոբինը` Երեւանում տեղի ունեցող Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի նստաշրջանում իր ելույթի շրջանակներում:
Հիշեցնելով, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը «սառը պատերազմի» արդյունք են` քաղաքագետն ասել է, որ չի հասկանում սառը պատերազմից հետո աշխարհում գերտերությունների դերը:
Ըստ նրա` աշխարհում անկայունության գործոններից մեկն էլ խաղացողների գործառույթների փոփոխությունն է: «Սկսում եմ հավատալ Մարքսի այն տեսությանը, որ պետությունները կվերանան: Մենք վերջին սերունդն ենք, ով գիտե, թե ինչ բան է ազգային տնտեսությունը»,-նշել է Զլոբինը: Նա հիշեցրել է, որ մարդիկ 3-4 նձնագիր ունեն: «Այդ տեսանկյունից Հայաստանն ինձ համար ապագայի նախատիպ է: Ապրել մեկ, սովորել մեկ այլ եւ աշխատել բոլորովին այլ երկրում»:
Աշխարհում հայտնվել են նաեւ բազմաթիվ ոչ պետական խաղացողներ:
«Կարծես նրանք քաղաքականությունում չկան: Բայց իրականում նրանք կան: Ես էլ չեմ խոսում կորպորացիաների մասին, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն, քան շատ պետությունների նախագահներ: 70 տարում աշխարհը փոփոխվել է, իսկ մենք գործածում ենք երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված մեխանիզմները: Մենք մարդկանց այն վերջին սերունդներից ենք, որոնք գիտեն, թե ինչ բան է քաղաքացիությունը»,-նշել է նա:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...