Աշխարհում 244 մլն միգրանտ կա
Այսօր աշխարհում գրանցված է 244 մլն միգրանտ, ու այդ թիվը դեռ կաճի։ Հաճախ նրանց ընկալում են որպես խնդիր ու հաշվի չեն առնում հասարակությունում միգրանտների դրական ավանդը։ Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի մարդու իրավունքներով խորհրդի նստաշրջանի ժամանակ։
Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության ղեկավար Լեյսի Սվինգը հիշեցրել է այն մասին, թե ինչքան շատ միգրանտներ են փախուստի ճանապարհին զոհվում։ «Միայն անցած տարի ՄԻջերկրական ծովում զոհվել է հինգ հազար միգրանտ, ու մենք պատկերացում չունենք, թե իրականում քանի մարդ է զոհվել թե Միջերկրական ծովում, թե Սահարայի անապատում, քանի որ ոչ բոլորի մարմիններն են հայտնաբերվել։
ՄԻաժամանակ հասարակության մեջ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որը սպառնալիք է ստեղծում միգրանտների համար ու թույլ չի տալիս ըստ արժանվույն գնահատել նրանց ավանդը տնտեսության ու հասարակության կյանքի մեջ»,- ասել է Լեյսի Սվինգը։
Մեքսիկայի ներկայացուցիչ Խորխե Լոմոնակոն էլ նշել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իրավունք պաշտպանել իր սահմանները, բայց կոչ է արել չմոռանալ, որ միգրանտներն էլ ունեն նույն իրավունքները, ինչ բոլոր մյուսները։ Նա շեշտել է , որ միգրացիայի աճը հակամարտությունների , աղքատության, անհավասարության ու կլիմայական փոփոխությունների հետեւանք են։

















































Շվեյցարիայում միգրանտների թոռներին հպատակություն տալու շուրջ հանրաքվե կանցկացվի
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...