Google Chrome-ում նոր վտանգ է հայտնաբերվել
Օգտատերը Google Chrome-ում թաքնված վտանգ է նկատել, որը համակարգիչը կարող է լցնել տարբեր վնասակար ծրագրերով: NetMarketShare-ի վիճակագրությամբ 2018 թ. այս դիտարկիչին բաժին է հասել ամբողջ որոնողական համակարգի գրեթե 64%-ը, որը մի քանի անգամ ավել է նրան հաջորդող Internet Explorer-ից՝ 11% և Firefox-ից՝ 10%:
Օգտատերերին խիստ անհանգստացրել է դիտարկիչում ևս մեկ անվտանգության սպառնալիքի հայտնաբերումը: Ինչպես պարզվել է, Google Chrome-ը կարող է օգտատիրոջն ուղղորդել ներբեռնման կեղծ կայք և «Ներբեռնել» կոճակը սեղմելու դեպքում համակարգիչը կլցվի վնասակար ֆայլերով:
Համացանցում արդեն տեղադված է կարճ տեսահոլովակ, որում ներկայացված է վիրուսային հարձակման ալգորիթմը:
Bing Ads-ի մասնագետները նշել են, որ խնդիրն արդեն վերացվել է և կոչ են արել օգտատերերին նմանատիպ միջադեպերի մասին հնարավորինս արագ տեղեկացնել, քանի որ իրենց առաջնայնությունը օգտատերերին ցանկացած վնասակարից պաշտպանելն է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար