Ադրբեջանում հայտնել են ահաբեկչություն նախապատրաստող արմատականներին ոչնչացնելու մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Գյանջայում 2 արմատականների ոչնչացման մասին, գերատեսչության տվյալներով՝ նրանք երկրում ահաբեկչություն են նախապատրաստել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պետական անվտանգության ծառայությունը անհետաձգելի օպերատիվ միջոցներ է ձեռնարկել այն տեղեկության հաստատումից հետո, որ արմատական կրոնական-ծայրահեղական խմբավորման անդամներ Ֆամիլ Ֆազիլ օղլու Ալեկպերովն ու Ռուստամ Ռաֆայել օղլու Ռզաեւը զենք եւ պայթուցիկ սարքեր են ձեռք բերել եւ ծրագրում են ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Պետական անվտանգության ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնում։
Գերատեսչությունում հայտնել են, որ այսօր Գյանջայում ահաբեկիչներին զինաթափելու գործողության ժամանակ կանգնեցվել է մեքենան, որում Ռուստան Ռզաեւն ու Ֆամիլ Ալեկպերովն են եղել։
«Ահաբեկիչները զինված դիմադրություն են ցույց տվել եւ կրակ բացել։ Պատասխան գործողությունների ժամանակ Ռուստան Ռզաեւն ու Ֆամիլ Ալեկպերովը սպանվել են»,-նշել են ծառայությունում։
Նշվում է նաեւ, որ դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է մեկ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, F1 տեսակի նռնակ, երեք տրոտիլային գլանիկ, որոնցից յուրաքանչյուրը 200 գրամ է կշռել, պայթուցիկներին ամրացված են եղել երեք էլեկտրոնային դետոնատորներ:
Պետական անվտանգության ծառայությունում հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ, օպերատիվ քննչական միջոցառումները շարունակվում են։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները