Բլոգեր Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան՝ 2016թ․ իշխանություններին քննադատելու համար
Բլոգեր եւ լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մտնել Ադրբեջանի տարածք՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ։ Այս մասին РБК-ին պատմել է ինքը՝ Վառլամովը
«Չբացատրեցին, ուղղակի ասացին, որ իմ ներկայությունը Ադրբեջանում ցանկալի չէ։ Ինձ տարան վտարման սրահ, ես դեպի Ստամբուլ չվերթի տոմս գնեցի, ինձ ուղեկցեցին եւ նստեցրեցին ինքնաթիռ, հիմա սպասում եմ թռիչքին»,- ասել է նա։
Վառլամովը նշել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղում չի եղել եւ մինչ այս հանգիստ Բաքու է այցելել։ «Վերջին անգամ Բաքվում եղել եմ 2016թ․ եւ քննադատական գրառումներ եմ կատարել»,- հավելել է բլոգերը։
Հոկտեմբերին արգելել են նաեւ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովայի, գրող Լյուդմիլա Ուլիցկայայի եւ «Հավատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձու Նյուտա Ֆեդերմեսերի մուտքը Ադրբեջանի տարածք։ Նրանք Լեռնային Ղարաբաղ այցելելու համար հայտնվել են «սեւ ցուցակում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները