Հարցաքննվել են եւ ընդդիմության, եւ «Վրացական երազանք»-ի անդամները
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած բախման վերաբերյալ: Այս մասին գրում է Jnews-ը։
«Դեպքի վերաբերյալ ծանուցումն ստանալուց անմիջապես հետո հետաքննություն եւ ընթացակարգային գործողություններ են իրականացվել, ստուգվել է դեպքի վայրը եւ շրջակա տարածքները։ Հարցաքննվել են տասնյակ վկաներ, ընդ որում «Միավորված ընդիմության» եւ «Վարցական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, կոնֆլիկտին մասնակից եւ հարուցված քրեական գործի հետ կապված մի շարք անձիք։ Մինչ հիմա բոլոր տուժածների հարցաքննությունը չի իրականացվել։
2018 թվականի հոկտեմբերի 30-ին տուժածները հրաժարվել են մեր հարցերին պատասխանել, ինչն էլ սկզբնական շրջանում իրական հանգամանքների որոշելու առումով որոշակի խնդիրներ առաջացրեց։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին վերոնշյալ անձինք համաձայնել են տեղեկություններ տրամադրել հետաքննությանը: Նրանցից երկուսն արդեն հարցաքննվել են։ Մյուս երկու տուժածներն ըստ իրենց ցանկության կքննվեն։
Նախաքննությունը շարունակվում է, հանցանքի դրդապատճառներն ու փաստացի հանգամանքները պարզելու համար։ Քրեական հետապնդման համար բավականաչափ ապացույցներ ձեռք բերելու դեպքում հետաքննությունը հնարավորինս կարճ ժամանակում հանցագործության մեղավորներին պատասխանատվության կենթարկի: Հետաքննության շրջանակներում անցկացվում է նաեւ դատաբժշկական եւ այլ անհրաժեշտ փորձաքննություն։ Ուսումնասիրվում է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները»,- ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները