Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը Կանադայում կներկայացնի Ցեղասպանության մասին իր գիրքը
Մարտի12-ին, Տորոնտոյում (Կանադա) կանցկացվի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի՝ «Ճշմարտությունը գերիների մեջ է» («Truth Held Hostage») գրքի շնորհանդեսը։
Ամերիկյան դիվանագետի ակնարկը նվիրված է Հայաստանի եւ հայերի նկատմամբ նրա վերաբերմունքին եւ 1915 թվականի ցեղասպանության ճանաչմանը։
Գիրքը հրատարակվել է Լոնդոնում գտնվող Կոմիտասի ինստիտուտի կողմից (The Gomidas Institute):
Շնորհանդեսին ներկա են լինելու ինչպես հեղինակը, այնպես էլ Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը։
Ջոն Էվանսը Հայաստանում դեսպան է նշանակվել 2004 թվականին։ Երկու տարի անց նա հետ է կանչվել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից այն պատճառով, որ չէր թաքցնում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...