Համարձակ առաջարկ՝ Հայաստանին. Վաշինգտոնն ասաց, թե ինչ է պետք
«Ժամանակը» գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է ձեռք բերել ամերիկյան ռազմատեխնիկա, քանի որ այն ավելի լավն է ռուսականից: Բոլթոնը հայտարարել է, որ Հայաստանն այդպիսով դուրս կգա մեկ աղբյուրից կախվածությունից: Ջոն Բոլթոնի հայտարարությունը կարելի է համարել իսկական սենսացիա այն իմաստով, որ Նահանգները առաջին անգամ խոսում է Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատրաստակամության մասին: Սակայն սա առաջացնում է հակառակ հարցը՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է գնել ամերիկյան սպառազինություն:
Ընդ որում, պատրաստ է գնել հարցադրումն ունի երկու վեկտոր: Մեկը՝ դեպի տնտեսություն, այսինքն՝ Հայաստանն ունի՞ ավելի լավ, հետևաբար ավելի թանկ տեխնիկա գնելու հնարավորություն, և մյուսը՝ դեպի Ռուսաստան, իսկ Մոսկվան չի՞ խանդի, չի՞ զայրանա: Մյուս կողմից, սակայն, կարելի է նաև հարց տալ թե արդյո՞ք Մոսկվան տեղեկացված չէ, որ Բոլթոնը Երևանում կարող է քննարկել նաև այդպիսի հարց: Չէ՞ որ նա Կովկաս ժամանելուց առաջ եղել է Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ: Այդ իմաստով, մեզ համար Բոլթոնի անակնկալ հայտարարությունն արդյո՞ք անակնկալ է եղել նաև Պուտինի համար:
Մյուս կողմից՝ Բոլթոնը Երևանում խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա պատմական կաղապարներից և լինի ինքնիշխան, աշխարհի համար բաց, ազատ: Ակնառու է, որ ակնարկը ռուսական քաղաքականության ստվերից դուրս գալն է: Բայց ամերիկացի պաշտոնյան թերևս բավականաչափ փորձառու է՝ պատկերացնելու համար, որ օրինակ՝ սպառազինության մասին իր հայտարարությունը Ռուսաստանում կարող է զայրույթ և ըստ այդմ՝ Երևանի հանդեպ ագրեսիա առաջացնել:
Միևնույն ժամանակ, սակայն, Մոսկվայից Կովկաս ժամանած ամերիկացի պաշտոնյան գուցե շատ լավ է պատկերացնում, որ Ռուսաստանը ներկայումս չունի Հայաստանի վրա ռեալ զայրանալու ներուժ: Այսինքն՝ հայտարարություններ, դժգոհություններ կարող են լինել, բայց ռեալ քայլեր Հայաստանի դեմ չեն լինի, որովհետև Ռուսաստանը թերևս առաջին հերթին հենց ինքը կտուժի դրանից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...