Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ. Ռոբերտ Քոչարյան
«Հայոց Աշխարհը» գրում է. Այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է «Հայոց Աշխարհի» հետ զրույցում:
Պատասխանելով դիտարկմանը, թե մարդիկ ակնկալում են, որ հեղափոխությունից հետո ներդրումների տեղատարափ է լինելու, հիմա էլ ասում են՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ներդրումները կհոսեն՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է.
«Այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է:
Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության և հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն և ռիսկեր են:
Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից: Եվ այդ առումով վրացիները, Սահակաշվիլու ժամանակ, շատ արագ այդ բառերը մի կողմ դրեցին, սկսեցին բարեփոխումներից խոսել: Նրանք այս ամենը շատ արագ հասկացան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...