Դեսպանների մի շարք փոփոխություններ են սպասվում
«Հրապարակը» գրում է. «Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի:
Ի դեպ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, և չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից:
Ինչպես են համատեղվելու ՌԴ-ի «օպոնենտ» պարոն Պորոշենկոյի ու Անդրանիկ Մանուկյանի շահերը: Մեր աղբյուրն ասաց. «Պորոշենկոյի ամենամեծ գործարանը գտնվում է Ռուսաստանում, այնպես որ, պետք չէ միանշանակ պնդել նրա «խիստ հակառուս» լինելու թեզը: Ինչ վերաբերում է Մանուկյանին, ապա Ուկրաինայում 3 ամսից ընտրություններ են, կերևա»:
Այլ փոփոխություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հավանաբար, կնշանակվի Լոնդոնում դեսպան, ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ավստրիա կմեկնի, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստան, իսկ Լիբանան կգնա ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...