Հոգեւոր մայրաքաղաքի աթեիստ քաղաքապետը եւ ընտրողների վրա ազդողները
«Կապանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն չի հաղթել, որովհետև Սյունիքում անցյալից դեռևս պահպանվող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան կարողացել է ազդել ընտրողների վրա»,- այս մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նույն Նիկոլ Փաշինյանը քիչ անց հայտարարել է, թե Հայաստանում իշխանությունները չեն միջամտելու ընտրությունների ընթացքին: Հիմա հարց, եթե Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը միջամտություն չէ ընտրություններին, այն էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ապա ի՞նչ է:
Նա արդեն իսկ Կապանի նորընտիր քաղաքապետին պիտակավորեց, որպես քրեական տարրերի ներկայացուցիչ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ բարոյահգեբանական մթնոլորտում է ստիպված լինելու աշխատել Կապանի նորընտիր քաղաքապետը:
Եթե վարչապետի պաշտոնակատարը Կապանի քաղաքապետին որակում է որպես քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտայի դրածո, ապա այդ դեպքում Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում ո՞վ է ազդել ընտրողների վրա, որոնք որոշեցին քաղաքապետ դարձնել անհավատ, դրանով հպարտացող, ռաբիզի սիրահար մի անհայտ աղջկա, որն իր հաղթանակը նշում է ադրբեջանական երաժշտության ներքո, ինչ է, թե իր շեֆը պարել է հենց այդ նույն երգի երաժշտության տակ:
Իսկ Հրազդանում ո՞ւմ ազդեցության տակ էին ընտրողները, որոնք որոշեցին քաղաքը վստահել կառավարող կուսակցության անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանի 24, թե 25 տարեկան տղային:
Ո՞վ ազդեց ընտրողների վրա Լուսաձորում, որ գյուղը հանձնեցին անասնագողին: Հարցեր են, որոնց պատասխանը պետք է մի օր տրվի, հակառակ դեպքում հարցերը միայն շատանալու են:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...