Տուն-տունիկը շարունակվում է. Փաշինյանը կրկին կառաջադրվի վարչապետի թեկնածու
Չի բացառվում, որ ԱԺ-ում մեկ շաբաթ անց վարչապետի ընտրության ժամանակ եւս Նիկոլ Փաշինյանն առաջադրվի: Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա նկատեց, որ Սահմանադրության մեջ վարչապետի առաջին ընտրության դեպքում կիրառել է «քվեարկություն» եզրը, իսկ երկրորդ քվեարկության ժամանակ նման բառ չկա, հետեւաբար, դեռ հաստատ չի կարող ասել՝ կառաջադրվի, թե ոչ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:
Նշենք, որ թեեւ «Ելք»-ը ներկայացրել էր Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ էր արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի ուղիղ մեկ շաբաթ անց (հոկտեմբերի 31-ին) եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:
Իսկ եթե խորհրդարանն այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...