«Ժողովուրդ». Ռուսաստանը հետևում է Փաշինյանի կառավարության քայլերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որն իր պաշտnնը ստանձնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 6-ին ստորագրված հրամանագրով և, ըստ էության, իր աշխատանքը սկսել է արդեն թավշյա հեղափոխությունից հետո՝ աշխատելով նորընտիր վարչապետի և կառավարության հետ:
Ներկայացնում ենք հատված:
-Դուք հանդիպել էիք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ըստ Ձեզ՝ ինչ է փոխվել Հայաստանի քաղաքականության մեջ:
- Այո, ես հանդիպել եմ նրան: Չեմ կարող ասել, որ հաճախ, սակայն ոչ մեկ անգամ, և ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն ունեմ: Ես կարող եմ ասել, որ նա բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է և վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ, և երկու կողմից էլ հասկանում են դրանց կարևորությունը:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ երկու երկրների հարաբերություններից զատ դրանք առկա են նաև երկու երկրների ղեկավարների մոտ:
-Ես փաստում եմ, որ իսկապես նրանց միջև երկխոսությունը հաստատված է, և դա շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանց շրջանակը բավականին լայն է և շարունակում է ընդլայնվել: Մենք ունենք շատ ոլորտներ, որոնց շուրջ կարող ենք փոխհամագործակցել:
-Ստացվում է՝ ըստ էության, Հայաստանում իշխանության փոփոխությունը չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Գիտեք, ես ելնում եմ այն մտքից, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան լայն են և ամուր, որ այդպիսի հանգամանքները չեն կարող ազդել: Իհարկե, այն քաղաքական ուղղվածությունը, որով առաջնորդվում է ղեկավարությունը, նշանակություն ունի: Եվ այդ առումով մենք շատ ուշադիր ենք լսում այն ազդանշանները, որոնք գալիս են ղեկավարությունից: Շատ կարևոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել, մնում և լինելու է գործընկեր Հայաստանի համար: Եվ սա համապատասխանում է վերջին տարիներին տարվող քաղաքականությանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...