Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատը Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները Իսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին Քաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-ից Կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտը

Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
Աշխարհ

«Պատահական չէր, որ Բոլթոնի այցին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին». Փոլ Գոբլ

«Ամերիկացի պաշտոնյաները տեղում են փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, և նոր իշխանություններն ինչպես են պատկերացնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան, ԼՂ հակամարտության կարգավորումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարելիք այցի օրակարգին:


Հիշեցնենք, որ Բոլթոնն արդեն Ռուսաստանում է, որից հետո ուղևորվելու է Հարավային Կովկաս: Նա կլինի տարածաշրջանային բոլոր երեք երկրներում:

Փոլ Գոբլն ասաց, որ Ջոն Բոլթոնի այցն ունի հստակ օրակարգ, որով ամերիկյան կողմը կանցնի իր հայաստանյան հանդիպումների ընթացքում: Ըստ նրա, հաշվի առնելով պաշտոնյայի մասշտաբը, մոտավոր օրակարգ պետք է ունենա նաև հայկական կողմը, այսինքն` սա լավ առիթ է բարձրացնելու համար այն հարցերը, որոնք անհանգստացնում են կամ անհրաժեշտ են Հայաստանին, ինչը կարող է վերաբերել թե երկկողմ հարաբերություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Գոբլի խոսքով, ամերիկյան օրակարգը հիմնականում վերաբերում է հակամարտություններին, կոնֆլիկտներին, այն հարցերին, որոնք սպառնում են անվտանգությանը և առնչվում նաև ԱՄՆ շահերի հետ:


«Սա խնդրահարույց տարածաշրջան է, հակամարտությունները և խնդիրները շատ են` Սիրիա, Իրան, Ղարաբաղ, հարավկովկասյան երկրների հետ այդ ոլորտներում համագործակցությունը, դիրքորոշումները հստակեցնելու կարիք կա, և դրա անհրաժեշտությունը կա միշտ, իսկ ամերիկյան կողմը սովորաբար բավարար ուշադրություն չի հատկացնում: Սակայն սա լավ առիթ է և՛ երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները բարձրացնելու, և՛ ավելի բազմակողմ ու խրթին խնդիրներին անդրադառնալու համար:

Պատահական չէր, որ այս այցին ընդառաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին: Վստահաբար կարգավորման հնարավորությունների հարցը Հայաստանում և տարածաշրջանում կքննարկվի, թե ինչ է խոչընդոտում կարգավորմանը, կարծում եմ` հստակ խոսակցություն կարող է լինել: Ամերիկյան կողմն այս քննարկումների արդյունքում կորոշի՝ ինչպես շարժվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հետագայում ավելի բարձր արդյունավետության համար` տեղում շոշափելով ներկայիս տրամադրությունները:

Ըստ իս, ԱՄՆ-ին հետաքրքրում է նաև Հայաստանի դիրքորոշումը Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ, դրա հետ կապված խնդիրներ, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցում, այսինքն` կլինի նաև գլոբալ կոնտեքստ, ինչը շատ դրական եմ համարում: Կարծում եմ` երկկողմ հարաբերություններում բավականին մեծ ներուժ կա, որը չի իրացվում: Ըստ իս, այս հարցի դեպքում հայկական կողմը պետք է պատրաստվի և հասկանա, թե ինչ է ցանկանում այս հարաբերություններից, հատկապես որ ոլորտներում: Այդ մասին օրերս ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաներից մեկն ակնարկեց Երևանում՝ ասելով, որ հայկական կողմը պետք է հասկանա, թե ինչ է ցանկանում:

Եթե ցանկանում է որոշ ոլորտներում ավելի ընդլայնված համագործակցություն՝ կլինի այդպիսի համագործակցություն, եթե ոչ` կպահպանվի ամեն բան այնպես, ինչպես կա:

Կարծում եմ` ամերիկացի պաշտոնյաներն ուսումնասիրում են նաև նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը, որքան էլ հնչում են հայտարարություններ, թե ոչինչ չի փոխվել, նրանք տեղում են փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, և նոր իշխանություններն ինչպես են պատկերացնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան, ԼՂ հակամարտության կարգավորումը»,- նման կարծիք հայտնեց Փոլ Գոբլը: