Ճգնաժամի պատճառը պարտադրանքն է
Մենք հերթական անգամ ստեղծել ենք պրոբլեմ ու ուզում ենք այն հերոսաբար հաղթահարել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, երբ խոսում ենք ճգնաժամի ու ֆորսմաժորի մասին, պետք է ճիշտ գնահատենք, թե ինչի պատճառով են առաջացել. «Դա առաջացել է այն պատճառով, որ կա պարտադրանք ամեն գնով ընտրություններն անցկացնել դեկտեմբերին: Սա առաջացրել է լուրջ խնդիրներ: Կընդունենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե ոչ, գնում ենք ընտրությունների համար մրցակցային ոչ լիարժեք դաշտ ձեւավորելով: Դրանից տուժելու է ընտրությունների որակը: Որովհետեւ եթե չենք ընդունում նոր օրենսգիրքը, մնում է հինը,. Որը բոլորիս համար անընդունելի է, իսկ եթե ընդունում ենք օրենսգիրքը, ունենում ենք մի վիճակ, երբ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անցկացնում ենք ընտրություններ, ինչը եւս վատ է»,-հայտարարեց Ռուստամյանը:
Նա նկատեց, որ հիմա ամեն բան հարմարեցվում է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն, այդ թվում թույլ է տրվում, որ ընտրական հանձնաժողովների անդամները ուսուցում չանցնեն:
Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին, որ բաց համամասնական ցուցակներով լինի ընտրությունը, որ ընդդիմության նվազագույն ներկայացվածությունը 1/3-ից ավելացվի, ինչը չի ընդունվել: «Եթե այսօր խոսում ենք սուպերվարչապետական համակարգից, ես վախենամ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի: Հաջորդը, միշտ բաց է մնում հարցը՝ ընտրությունները կեղծվել են, թե ոչ: Մենք հստակ գործիք ենք առաջարկել, որ որոշվի՝ վերջապես, կեղծվել են ընտրությունները, թե ոչ: Ինչու եք դրան էլ դեմ: Եթե ընդունում եք գաղափարը, դա ներառեք գոնե անցումային դրույթների մեջ: Եթե հիմա չեք կարողանում, քանի որ դեկտեմբերին պետք է ընտրություններ լինեն, գոնե անցումայինի մեջ ներառեք»,-ընդգծեց Ռուստամյանը՝ հավեելով, որ բոլոր դեպքերում իրենք կողմ են ընտրական օրենսգրքի այս փոփոխություններին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...